Ռուս գործարարի դուստրը գնել է Օնասիսի կղզին

Ռուս գործարարի դուստրը գնել է Օնասիսի կղզին

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հունական կղզու գնորդ է դարձել ռուս գործարարի դուստրը։ Անցյալ շաբաթ ԶԼՄ–ները տեղեկատվություն են տարածել անհայտ ռուս գործարարի կողմից Սկորպիոս կղզու գնման մասին, որը պատկանում է հայտնի հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի թոռնուհի Աֆինա Օնասիսին։

Նախօրեին հայտնի է դարձել գնորդի անունը։ Նա նույնպես կին է, ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևի դուստր Եկատերինա Ռիբոլովլևան, հաղորդում է rbc.ru–ն։

«Եկատերինա Ռիբոլովլևայի շահերը ներկայացնող ընկերության վստահված  ընկերությունն ավարտել է այն ընկերության խմբերի ձեռքբերումը, որոնք նախկինում ամբողջովին պատկանում էին Աֆինա Օնասիսին։ Այդ խմբի ակտիվների մեջ են  Սկորպիոս և Սպարտի կղզիները, որոնք գտնվում են Հոնիական ծովում»,– ասվում է Դմիտրի և Եկատերինա Ռիբոլովլևաների Family Office–ի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ ընգծվում է, որ «Եկատերինա Ռիբոլովլևան զգալի ներուժ է տեսնում կղզիների ենթակառուցվածքի հետագա զարգացման համար` էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ և ձեռքբերումը դիտարկում է որպես երկարաժամկետ ֆինանսական ներդրում»։

Գործարքի ֆինանսական մանրամասնությունները չեն հնչեցվում։ Տարբեր աղբյուրներ նշում են 100 մլն դոլարից մինչև 100 մլն եվրո գումարը։ Հայտնի է, որ Աֆինա Օնասիսը ազատ հասանելիություն կստանա Սկորպիոս կղզու մի մասի նկատմամբ, որը կապված է իր ընտանիքի պատմության հետ։ Նա հաճախ չի այցելում այդ վայրը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:48 13.04.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×