Ռուսաստանը և Ճապոնիան նավթի համատեղ արդյունահանում կսկսեն Օխոտի ծովում
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը և Ճապոնիան նավթի համատեղ արդյունահանում կսկսեն Օխոտի ծովի հանքավայրում, չորեքշաբթի հաղորդում է «Իոմիուրի» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ պարբերականի տվյալների` «Ռոսնեֆտը» և ճապոնական INPEX Corporation–ը չորեքշաբթի համաձայնագիր կստորագրեն «Մագադան–2» և «Մագադան–3» հանքավայրերի համատեղ օգտագործման մասին։ Հանքավայրերը գտնվում են Օխոտի ծովում Մագադանի շրջանից 50–150 կմ հեռավորության վրա` 200 մետր խորության մեջ։
«Մագադան–2» նավթի հանքաշերտերը գնահատվում են 2,45 մլրդ բարել, «Մագադան–3»–ի` 950 մլն բարել։ Երկու հանքավայրերում գտնվող նավթի ընդհանուր հանքաշերտերը գրեթե ծածկում են Ճապոնիայի նավթի եռամյա ներկրկման ծավալը։ Ճապոնիան կստանա արդյունահանման իրավունքի մեկ երրորդ մասը, նշում է թերթը։
Ճապոնիայի համար նախագծին մասնակցությունը հումքի հասանելիություն է նշանակում, որի փոխադրումն ավելի էժան և արագ կլինի, քան Մերձավոր Արևելքի երկրներից։ Բացի այդ, այն Ճապոնիային, որի նավթի ներկրումն այժմ հիմնականում ուղղված է Մերձավոր Արևելքին, հնարավորություն է ընձեռում այդ հումքի մատակարարումների աղբյուրները դիվերսիֆիկացնել։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:41 29.05.2013