Վերաքննիչ դատարանը դադարեցրել է Դետրոյթի սնանկացմանը խանգարելու փորձերը

Վերաքննիչ դատարանը դադարեցրել է Դետրոյթի սնանկացմանը խանգարելու փորձերը

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան Միչիգան նահանգի Վերաքննիչ դատարանի կոլեգիան հայտնել է երեք հայցերի քննարկումը դադարեցնելու մասին, որոնք ներկայացվել են Դետրոյթի սնանկացմանը խոչընդոտելու նպատակով, հաղորդում է Reuters–ը։ Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Միչիգան նահանգի գլխավոր նահանգապետ Բիլ Շյութեն խնդրել է Վերաքննիչ դատարանին չեղյալ հայտարարել սնանկացման մասին հայտարարությունն արգելափակելու վերաբերյալ դատարանների որոշումները։

Հայցերը ներկայացվել են աշխատողների, թոշակառուների և Դետրոյթի կենսաթոշակային հիմնադրամների անունից, ովքեր մտահոգված են, որ 2013թ.–ի հուլիսի 18–ին ներկայացված ճգնաժամային վարիչի կողմից քաղաքի սնանկացման մասին հայտարարության բավարարումը, կենսաթոշակային վճարումների կրճատումների կհանգեցնի, հաղորդում է rbc.ru–ն։

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ շրջանի դատավոր Ինգամ Ռոզմարի Ակուիլայնան Դետրոյթի սնանկացման մասին դիմումն անօրինական է ճանաչել և Միչիգան նահանգի նահանգապետին հանձնարարել է չեղյալ համարել այն։ Ըստ դատավորի վարկածի` սնանկացման մասին իշխանությունների որոշումը խախտում է թոշակառուների իրավունքները։ Ենթադրվում է, որ շրջանի դատավորի վճիռն ազդեցություն չի ունենա սնանկացման գործընթացի վրա, քանի որ ամերիկյան դատական պրակտիկայում սնանկացման մասին դիմումները ցանկացած այլ քաղաքացիական հայցի առաջ առաջնահերթություն ունեն։

Հիշեցնենք, որ Դետրոյթի բյուջեի պակասուրդը կազմում է 380 մլն դոլար։ Քաղաքի սնանկացման նախաձեռնող է դարձել ճգնաժամային վարիչ Քևին Օրը։ Նա փորձել է արմատական վերակառուցման և պարտքի կրճատման վերաբերյալ համաձայնության գալ Դետրոյթի վարկատուների հետ, որոնց թվում են կենսաթոշակային և արհմիությունների հիմնադրամները, սակայն անհաջողություն է կրել։

Դետրոյթն ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության կենտրոնն է։ Քաղաքի ներսում և ծայրամասերում տեղակայված են «մեծ եռյակի` GM, Ford և Chrysler կոնցեռնների» կենտրոնակայանները։ 1950թ.–ից քաղաքի բնակչությունը կրճատվել է` 2 մլն–ից դառնալով 700 հազար մարդ։ Դետրոյթի լուրջ անկումը սկսվել է 1970–1980թթ.–ին` ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության ճգնաժամի հետ կապված։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:47 24.07.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×