ՏԶՆ. ՌԴ էկոնոմիկայի աճը կարող է գերազանցել 5%–ը միայն 2016թ.–ից հետո

ՏԶՆ. ՌԴ էկոնոմիկայի աճը կարող է գերազանցել 5%–ը միայն 2016թ.–ից հետո

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ էկոնոմիկայի աճի տեմպերը կարող են հասնել և գերազանցել 5% նպատակային ցուցանիշը միայն 2016թ.–ից հետո, եթե երկիրը զարգացման արագացված սցենարն ընտրի և բյուջետային կանոնների մեղմացման գնա, ասվում է մինչև 2030թ.–ի ՌԴ երկարաժամկետ սոցիալ–տնտեսական զարգացման կանխատեսման մեջ, որը հրապարակվել է Տնտեսական զարգացման նախարարության կողմից, հաղորդում է banki.ru–ն, հղում անելով Փրայմին։

Ավելի վաղ հունվարին Մեդվեդևը հավակնոտ խնդիր դրեց առաջիկայում Ռուսաստանի ՀՆԱ–ի տարեկան 5 տոկոսից ոչ պակաս կայուն աճի հասնելու ուղղությամբ, սակայն միաժամանակ չմատնանշեց, թե ինչի հաշվին հնարավոր է դրան հասնել։ Այդ ժամանակ փորձագետները սկեպտիկորեն ընկալեցին վարչապետի հայտարարությունը` նշելով, որ խնդրի լուծման համար հնարավոր է մեկ տարուց ավելի պահանջվի, քանի որ կառուցվածքային բարեփոխումներ անհրաժեշտ կլինեն։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:50 30.01.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×