Փորձագետներ. արտաքին նեգատիվի բացակայության դեպքում Ռուսաստանին ռեցեսիա չի սպառնում
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գնաճի և տնտեսական ճգնաժամի առումով ռուսների աճող անհանգստության ֆոնին Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը և Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը վստահ են, որ ոչ դեֆոլտ, ոչ էլ ռեցեսիա տեղի չի ունենա։ Банки.ру–ի թղթակցի կողմից հարցված փորձագետները ներկայացրել են հաջորդ կիսամյակի տնտեսական իրավիճակի իրենց կանխատեսումը։
Այսպես, «Ալպարի» ընկերության վերլուծական դեպարտամենտի փոխտնօրեն Դարյա Ժելանովան կարծում է, որ «Գերման Գրեֆի հայտարարությունները շատ ուժեղ փաստարկ ունեն»։ Պետական պարտքը ՀՆԱ–ի 10 տոկոսից ցածր է, հիշեցնում է փորձագետը, այսինքն զգալիորեն ցածր է բոլոր այն երկրների ցուցանիշից, որտեղ այդ ցուցանիշը գերազանցում է ՀՆԱ–ի 100 տոկոսը։ Պետք չէ մոռանալ նաև 0,5 տրլն դոլարի չափով ոսկե արժութային պահուստների մասին, որոնք թույլ կտան կայունացնել իրավիճակը խարդախ գրոհների դեպքում, շարունակում է փորձագետը։ Ժելանովան նաև հիշեցրել է, որ Սբերբանկի ղեկավարը «նշել է կառավարության և բանկային համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացումը։ Քանի որ ազգային արժույթի փոխարժեքի աճի դեպքում արտարժույթի անցում չի գրանցվել»։
Սակայն մյուս կողմից փորձագետը խոստովանում է «մեր երկրի տնտեսության վրա արտաքին գործոնի ազդեցությունը»։ «Ռուսաստանը նախևառաջ արտահանմանն ուղղված երկիր է, այդ պատճառով Եվրոպայի ճգնաժամը սուր զգացվում է»,–բացատրում է փորձագետը։ «Ասիական տարածաշրջանի վերակողմնորոշումը որոշակի բոնուսներ է տալիս, սակայն չինական տնտեսությունը տնտեսական աճի տեմպերի նվազում է ցուցադրում»,– նախազգուշացնում է Ժելանովան։
Ըստ փորձագետի, «ընդհանուր առմամբ ֆորս մաժոր իրավիճակների բացակայության դեպքում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Ռուսաստանին ռեցեսիա չի սպառնում»։ Եվ «դատելով այս ամենից` ԱՄՆ ԴՊՀ–ն մինչև այս տարեվերջ չի դադարեցնի քանակական մեղմման ծրագիրը, այսինքն ռուսական շուկան օվկիանոսի մյուս կողմց հարված չի ստանա»,– կանխատեսում է փորձագետը։
«Պետրոկոմերց» բանկի մակրոտնտեսության ուղղության ղեկավար Դմիտրի Խարլամպիևը նույնպես լավատեսորեն է տրամադրված երկրորդ կիսամյակում տնտեսական զարգացման տեմպերի վերաբերյալ` այն պայմանով, որ արտաքին միջավայրի դրությունը կբարելավվի։ Նա ՀՆԱ–ի աճի տեմպերի արագացում է ակնկալում, արտահոսքի դանդաղում և հիմնական կապիտալում ներդրումների ավելացում։ Փորձագետը նաև չի բացառում, որ տարեվերջին դրամավարկային քաղաքականության մեղմացումից արդյունք կստացվի։ Դրա շնորհիվ փորձագետը «ռուսական տնտեսությունում ռեցեսիայի հավանականությունը գնահատում է 30 տոկոսից ոչ ավել հորիզոնում»։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:43 17.07.2013