Ֆրանսիայի սպառողական գները 2013թ.–ի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 0,2%–ով

Ֆրանսիայի սպառողական գները 2013թ.–ի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 0,2%–ով

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի սպառողական գները 2013թ.–ի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 0,2 տոկոսով։ Ինչպես հաղորդում է РБК–ն, այս տվյալներն այսօր ներկայացրել է Ֆրանսիայի Insee ազգային վիճակագրական գրասենյակը։ Վերլուծաբանները հունիսին ցուցանիշի 0,2 տոկոսանոց աճ էին կանխատեսում։

2012թ.–ի հունիսի համեմատ, 2013թ.–ի հունիսին գները բարձրացել են 1,0 տոկոսով։ Վերլուծաբանները  ցուցանիշի 0,9 տոկոսանոց աճ էին ակնկալում։  

2013թ.–ի մայիսին, ապրիլի համեմատ, սպառողական գների ցուցիչը չի վերանայվել և բարձրացել է 0,1 տոկոսով, ինչպես նախկինում էր տեղեկացվում։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:32 11.07.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×