2013 թվականին Կիպրոսը կզբաղեցնի Հունաստանի տեղը

2013 թվականին Կիպրոսը կզբաղեցնի Հունաստանի տեղը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի տնտեսության ֆինանսական խնդիրներն ավելի մեծ մտավախություններ են առաջացնում, քան Հունաստանում ստեղծված իրավիճակը, հայտարարել է Եվրախմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։ Երկրին ընդհանուր առմամբ կարող է պահանջվել 17 մլրդ եվրոյի օգնություն, ինչը գրեթե հավասար է երկրի ՀՆԱ–ին, գրում է  banki.ru–ն։

Այդպիսի աջակցություն տրամադրելու մասին հուշագիրը եվրախմբի ֆինանսների նախարարները խոստանում են կիպրոսյան կողմի հետ ստորագրել հունվարի կեսերից ոչ շուտ։

«2013 թվականի` իմ կարճաժամկետ առաջնահերթությունը Կիպրոսն է»,– հայտարարել է Ժան Կլոդ Յունկերը։ – Այդ երկրի խնդիրները պետք չէ թերագնահատել, որովհետև դրանք ավելի լուրջ են, քան հունական խնդիրները։ Նշելով, որ «ֆինանսական շուկաները և միջազգային ԶԼՄ–ները դրան ուշադրություն չեն դարձնում»` Եվրախմբի ղեկավարը հիշեցրել է, որ կիպրոսյան պարտքի չափը գրեթե հավասար է ՀՆԱ–ին, և դա երկրի համար «լուրջ խնդիր է»։

Pacific Investment Management–ի գնահատականներով, կիպրոսյան բանկերին պահանջվում է 9.3 մլրդ եվրոյի կապիտալի ներհոսք։ Բացի այդ, ինչպես պնդում էր Կիպրոսի ֆինանսների նախարար Վասոս Շիարլին, 6 մլրդ եվրո կարող է պահանջվել երկրի պարտքային պարտավորությունների վերաֆինանսավորման համար, և ևս 1.5 մլրդ եվրո` բյուջեի պակասուրդը ծածկելու համար։ Արդյունքում` Կիպրոսին կարող է պահանջվել 16.8 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն, ընդ որում` կիպրոսյան ՀՆԱ–ն կազմում է 17.9 մլրդ եվրո։ Եվրախումբը կանխատեսում է, որ 2012 թվականի արդյունքներով ՀՆԱ–ի նկատմամբ երկրի պետպատքի հարաբերությունը կհասնի 90 տոկոսի։

Նոյեմբերի 22–ին Fitch Ratings միջազգային գործակալությունը նվազեցրել է Կիպրոսի վարկային երկարաժամկետ վարկանիշը ևս երկու աստիճանով` ВВ+–ից մինչև ВВ-, այսինքն, «բավարարից ցածր» մակարդակի։ Վարկանիշի կանխատեսումը բացասական է մնացել, ինչը նշանակում է, որ այն կարող է հետագայում շարունակել նվազել։ Բացի այդ, գործակալությունն իր որոշումը բացատրել է միջազգային վարկատուների հետ Կիպրոսի կառավարության բանակցությունների հետաձգմամբ։ Վարկատուների եռյակը (Եվրահանձնաժողով, ԵԿԲ և ԱՄՀ) Կիպրոսից պահանջում է պետական, այդ թվում` սոցիալական ծախսերի կրճատոմ։

Հիշեցնենք, որ 2012 թվականին Կիպրոսը հինգերորդ երկիրն էր, որ օգնության համար դիմել էր ԵՄ–ին։ Կիպրոսի կառավարությունը 2011 թվականի մայիսից դե–ֆակտո հասանելիություն չունի պարտքային շուկաներին։ Միաժամանակ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ երկիրն այլևս որևէ հույս չունի, թե մինչև տարեվերջ միջազգային ներդրողները օգնություն կհատկացնեն։ Բրյուսելում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն, եվրախմբի ֆինանսների նախարարները կիպրոսյան կողմի հետ հուշագիր կստորագրեն 2013 թվականի հունվարից ոչ շուտ ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։
 
Գումարը կհատկացվի հակաճգնաժամային ծրագրով, որն արդեն փաստացիորեն համաձայնեցվել է կողմերի հետ։ Ավելին` խիստ տնտեսման մի մասը, ներառյալ` աշխատավարձերի, թոշակների ու սոցիալական վճարների կրճատումը, ինչպես նաև աշխատավարձերի ինդեքսացիայի սառեցումը, արդեն կիրառվում է դեկտեմբերի 1-ից։ Իսկ Կիպրոսի փողերը վերջանում են։ Վասոս Շիարլին դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ երկիրն իր ստանձնած պարտավորությունները կկարողանա կատարել «ևս մի քանի ամիս»։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:03 18.12.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×