Boeing–ը դադարեցրել է պատվիրատուներին «երազանքի օդանավերի»

Boeing–ը դադարեցրել է պատվիրատուներին «երազանքի օդանավերի»

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Boeing ավիացիոն կոնցեռնը դադարեցնում է պատվիրատումներին Boeing 787 Dreamliner ինքնաթիռների մատակարարումները։ Մատակարարումները չեն վերսկսվի, քանի դեռ ընկերության մասնագետները չեն բացահայտել տվյալ մոդելի ինքնաթիռների մարտկոցների աշխատանքի թերությունների պատճառը, հաղորդում է Associated Press–ը։

Ավելի վաղ Boeing 787 Dreamliner մոդելի գրեթե բոլոր առկա ինքնաթիռների թռիչքները դադարեցվել էին մի շարք ԱԻ պատճառով, որոնք տեղի են ունեցել հունվարի առաջին կեսին։ Dreamliner–ի թռիչքներն արգելված են Ճապոնիայում, Հնդկաստանում, ԱՄՆ–ում և ԵՄ–ում, հաղորդում է rbc.ru–ն։

Չնայած պատվիրատուների մատակարարումների դադարեցմանը, Dreamliner–ի արտադրությունը շարունակվում է։ Նախօրեին Boeing–ն ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ հայտնել էր «Dreamliner–ի անվտանգության վստահության» մասին։

«Երազանքի օդանավեր» պատվիրած ընկերությունների թվում էր նաև «Տրանսաէրո» ռուսական ընկերությունը (մատակարարումը պետք է տեղի ունենա 2014թ.–ի առաջին եռամսյակում և ընկերությունը չի նախատեսում հրաժարվել դրանից), օդանավի պատվերի ծրագրերի մասին հայտնել էր «Աէրոֆլոտը»։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:07 21.01.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×