ԱՄՀ–ն նվազեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է 2013թ.–ի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը` նախկինում կանխատեսված 3,3 տոկոսից դարձնելով 3,1 տոկոս, ասվում է World Economic Outlook («Համաշխարհային տնտեսական կանխատեսում») ԱՄՀ նորացված զեկույցում։ Ինչպես գրում է РБК–ն, միաժամանակ նվազեցվել է նաև 2014թ.–ի կանխատեսումը` 4 տոկոսից դարձնելով 3,8 տոկոս։
ԱՄՀ փորձագետները նվազեցրել են համաշխարհային տնտեսության համար առավել նշանակալից երկրների ՀՆԱ–ի կանխատեսումը` Չինաստանի (7,8%–ից դարձնելով 8%), ԱՄՆ–ի (1,9%–ից դարձնելով 1,7%), Բրազիլիայի (3%–ից դարձնելով 2,5%) և Հնդկաստանի (5,7%–ից դարձնելով 5,6%)։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ԱՄՀ–ն նվազեցրել է 2013 և 2014 թվականների տնտեսական աճի գնահատականները` մինչև 2,5 տոկոս և 3,3 տոկոս` համապատասխանաբար (ապրիլյան զեկույցի 3,4 տոկոսի և 3,8 տոկոսի փոխարեն), սակայն այդ գնահատականներն արդեն հրապարակվել էին հիմնադրամի կողմից հունիսի կեսին` Մոսկվայի ամենամյա խորհրդակցություններից հետո։
Ավելացման կողմն են վերանայվել Ճապոնիայի ՀՆԱ–ի աճի կանխատեսումները (1,5%–ից հասցնելով 2%–ի), Մեծ Բրիտանիայի (0,6%–ից մինչև 0,9%), Կանադայի (1,5%–ից մինչև 1,7%)։Ռուսաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը 2013թ.–ին անփոփոխ է մնացել` 2,5 տոկոս։
ԱՄՀ–ն նշում է, որ ժամանակի ընթացքում համաշխարհային տնտեսության հեռանկարների վերաբերյալ 2013թ.–ի նախորդ` ապրիլի զեկույցի հրապարակումները վատացան եվրոյի շրջանառության գոտում առավել խորը տնտեսական անկման և սպասվածից ավելի դանդաղ ԱՄՆ–ի տնտեսության աճի պատճառով։ Միաժամանակ զարգացող երկրների խմբում տնտեսական պատկերն այնքան էլ լավը չէ, որպեսզի մեղմացնի զարգացած աշխարհի խնդիրները։ ԱՄՀ–ն նվազեցրեց 2013թ.–ի զարգացող երկրների տնտեսական աճի կանխատեսումը` 5,3 տոկոսից դարձնելով 5 տոկոս` մատնանշելով ենթակառուցվածքի պակասը, արտահանման աճի դանդաղեցումը, հումքի առավել ցածր գները և այդ երկրներում դրամային իշխանությունների կողմից տնտեսությանը ոչ բավարար աջակցությունը։
Նախորդ անգամ ԱՄՀ–ն նվազեցրել էր 2013թ.–ի ապրիլի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը` 3,5 տոկոսից դարձնելով 3,3 տոկոս։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:25 10.07.2013