ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների ֆոնին նվազել են նավթի համաշխարհային գները
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալներից հետո, որոնք վերաբերում էին երկրի մեծածախ պահեստներում հումքի պաշարների վերաբերյալ տվյալներին, չորեքշաբթի կայացած առուվաճառքների արդյունքում նավթի համաշխարհային գները նվազել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին նվազել է 1,03 դոլարով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 108,81 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,62 դոլարով՝ բարելի դիմաց կազմելով 87,88 դոլար:
ԱՄՆ-ի նավթի առևտրային պաշարները (բացառությամբ ռազմավարական պաշարների) նոյեմբերի 30-ին ավարտված շաբաթվա ընթացքում աճել են 7,8 մլն բարելով կամ 3,8 տոկոսով՝ կազմելով 212,1 մլն բարել:
ԱՄՆ էներգետիկայի նախարարության` Էներգետիկ տեղեկատվության կառավարման ամենօրյա տվյալները կարևոր ցուցանիշ են, որոնք ազդում են ողջ աշխարհի վառելիքի ու էներգակիրների գների դինամիկայի վրա։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:18 06.12.2012