ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է աշխատանքը

ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն հոկտեմբերի 1-ին մեկնարկող ֆինանսական տարին սկսում է առանց ընդունված բյուջեի, այսպիսով` դաշնային պետական հաստատությունների ֆինանսավորումը ԱՄՆ–ում դադարեցվում է։ Այս մասին տեղեկացնում է «Գազետա.Ru»–ն` հղում անելով Reuters–ին։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն բան, որպեսզի կոնգրեսը որքան հնարավոր է շուտ կրկին սկսի կառավարության աշխատանքը։

Օբաման նշել է, որ բանակը կշարունակի աշխատել, սակայն չի բացառել, որ պետական ծառայողների մեծ մասը ստիպված կլինի չվճարվող արձակուրդ վերցնել։

Հարյուր հազար պետծառայողներ աշխատանքի են անցել երկուշաբթի օրվանից։ Ավելի վաղ ԱՄՆ սենատը մի քանի անգամ մերժել էր պալատի ներկայացուցիչների բյուջետային նախագիծը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:28 01.10.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×