ԱՄՆ կոնգրեսում քվեարկության չի դրվել հանրապետականների ներկայացրած ծրագիրը

ԱՄՆ կոնգրեսում քվեարկության չի դրվել հանրապետականների ներկայացրած ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները որոշել է հանրապետականների կողմից սեկվեստրի կանխման միջոցների փաթեթի վերաբերյալ քվեարկություն չանցկացնել` ձայների անբավարար թվի պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հինգշաբթի երեկոյան ընդհատել է բյուջեի սեկվեստրի կասեցման քայլերի փաթեթի դիտարկումը` քվեարկելով հանրապետականների կողմից առաջարկած միայն մեկ օրինագծով։ Լիագումար նիստում անսպասելիորեն ընդմիջում է հայտարարվել, ինչից հետո հանրապետականների խմբակցության ղեկավարները գնացել են խոսնակ Ջոն Բոների կաբինետ` արտահերթ խորհրդակցության։

«Ներկայացուցիչների պալատն այսօր չի ներկայացրել հարկերի հարցը քվեարկության, քանի որ քայլերի փաթեթը չի հավաքել անհրաժեշտ ձայները դրա ընդունման համար։ Այժմ նախագահը պետք է աշխատի սենատոր Հարի Ռիդի հետ սեկվեստրը կանխելու վերաբերյալ օրինագծի ուղղությամբ»,– ասվում է Բոների հայտարարությունում։

Դեռ առավոտյան հանրապետականները հայտարարել են, որ խմբակցությունը հեշտությամբ կկարողանա հավաքել ձայների անհրաժեշտ թիվն ամբողջ փաթեթի ընդունման համար։ Բայց եթե նույնիսկ փաթեթն ընդունվեր, միևնույն է` այն օրենք չէր դառնա. նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի սատարի դրան և որ սեկվեստրի կասեցման իր ծրագիրը միակն է, որ ճիշտ է։ Բանակցություններում հարկային խնդիրն առանցքային է։

Բյուջեի եկամուտների ավելացման համար Օբաման առաջարկում է չեղյալ հայտարարել տարեկան ավելի քան 250 հազար դոլար վաստակող ամերիկացիների արտոնությունները, իսկ Բոները պատրաստ է խոսել միայն միլիոնատերերի հարկերի բարձրացման մասին։ Բյուջեի ավտոմատ սեկվեստրը` ծախսերի կրճատումը 1.2 տրիլիոն դոլարով` հավասարապես բաշխված ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև, կսկսվի ԱՄՆ—ում 2013 թվականի սկզբից բյուջետային բանակցությունների տապալման դեպքում։ Ինչպես ակնկալվում է, կողմերը կարող են փոխզիջման հասնել հաջորդ շաբաթ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:05 21.12.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×