ԱՄՆ-ն շարունակում է տնտեսական հարաբերություններ զարգացնել ՌԴ-ի հետ. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բարաք Օբամայի վերընտրվելուց հետո ԱՄՆ-ն հաստատում է Ռուսաստանի հետ տնտեսական և ներդրումային հարաբերությունները շարունակելու մտադրությունը, երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Քլինթոնը հաստատել է, որ Օբաման հակված է մեր հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ տնտեսական և ներդրումային ոլորտներում»,- ասաց նա:
Նախարարը հայտնել է, որ հանդիպմանը Մոսկվան կրկին հաստատել է «բիզնեսի արգելքները հանելու և, մասնավորապես, ՌԴ նախագահի՝ Ռուսաստանի ձեռնարկատերերին ԱՄՆ-ում կամ ամերիկացի ներկայացուցիչներին Ռուսաստանում հանդիպող ներդրումային խնդիրների գնահատման համար մեխանիզմ մշակելու առաջարկի» որոշումը:
Լավրովը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին խոստացել է զբաղվել այդ հարցով և խոստացել է նաև որոշ լուծումներ գտնել մի քանի կոնկրետ իրավիճակների համար, որոնց բախվում են ԱՄՆ-ի ռուսական ընկերությունները, և որոնք քննարկել են նախարարները բանակցությունների ընթացքում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:17 20.11.2012