Ավստրալիայում արգելվել է անվանումներով ծխախոտներ վաճառել

Ավստրալիայում արգելվել է անվանումներով ծխախոտներ վաճառել

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ավստրիալիայում անսովոր, սակայն միաժամանակ շատ խիստ հակածխախոտային օրենք է ընդունվել: 2012թ.-ի դեկտեմբերի 1-ից այդ երկրում չի թույլատրվում ծխախոտի տուփեր վաճառել, որոնց վրա գրված է արտադրող ֆիրմայի պիտակն ու անվանումը, հաղորդում է РБК –ն՝ հղում անելով Բի-բի-սի-ին:

Նոր կանոնների համապատասխան` բոլոր տուփերը միևնույն տեսքը կունենան, տուփի վրա ձիթապտղի գույնով պատկերված կլինեն ծխելու հետևանքների գծանկարչական պատկերները: Ավստրալիայի Գերագույն դատարանից հայտնել են, որ դա չի հակասի երկրի սահմանադրությանը:

Դրա հետ համաձայն չեն British American Tobacco-ն և Philip Morris-ը, որոնք արդեն հայտնել են, որ նոր օրենքը խախտում է ինտելեկտուալ սեփականության կանոնները: Ծխախոտային հսկաները հայտնել են, որ կբողոքարկեն և կհասնեն օրենքի վերացմանը: Նրանք հաստատում են, որ կանոնները կնպաստեն սև շուկայի աճին և կօգնեն միայն հանցավոր խմբավորումներին:

Սակայն փորձագետներն իրենց հերթին կարծում են, որ ընկերությունների դժգոհությունները կապված են նրա հետ, որ նոր օրենքի պատճառով նրանք լուրջ վնասներ կկրեն: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:56 15.08.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×