Գլոբալ տնտեսության համար երկու մեծ ռիսկ կա. ՎԶԵԲ
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Գլոբալ տնտեսության համար երկու մեծ ռիսկ կա, հայտարարել է ՎԶԵԲ–ի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը «Գազետա.Ru»–ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով` մեկը կապված է եվրագոտու, մյուսը` ԱՄՆ–ի տնտեսության հետ։
«Ֆիսկալային փլուզումն» ազդում է ԱՄՆ–ի բյուջեի եկամտային մասին վրա, բայց դրա գլխավոր վտանգն այն է, որ ավելի քիչ ժամանակ է մնում որոշումներ ընդունելու համար։ Ընդհանուր առմամբ, խնդիրը դեռ լուծված չէ»,– նշել է փորձագետը։ Բերգլոֆը կարծում է, որ թեև հաջողվեց խուսափել ճգնաժամի ամենալուրջ խնդիրներից, սակայն անելիք դեռ շատ կա, և ճգնաժամն էլ դեռ ավարտված չէ։
«Մենք տեսել ենք դրական հատկանիշներ` ԵԿԲ–ի միջամտությունը, բանկային միության ստեղծման քայլերը, եվրագոտու պարտքի հետգնման մասնակցությունը։ ԵԿԲ–ի` արտասահմանյան երկրների (որոնք մասնակցում են եվրագոտու պետպարտատոմսերի գնմանը) տոկոսադրույքների նվազման մեխանիզմը դեռ նոր է սկսել գործել, բանկային միությունում դեռ բազմաթիվ տարրեր է պետք իրագործել»,– ասել է նա։
Բերգլոֆը պարզաբանել է, որ բանկային միությունում գոյություն ունի միասնական վերահսկիչ մարմնի, եվրագոտու ոչ ռեզիդենտների անդամության թույլտվության համաձայնագիր։ «Կան նախադրյալներ, որ միությանը ցանկանում են անդամակցել ոչ միայն ԵՄ և եվրոպական ֆինանսական համակարգին պատկանող երկրներ»,– նշեց ՎԶԵԲ–ի գլխավոր տնտեսագետը։
Միաժամանակ, Բերգլոֆը կարծում է, որ Ռուսաստանն արդյունավետ դիմակայել է գլոբալ ճգնաժամին, բայց տնտեսության վերակազմավորման գործընթացը պետք է շարունակել։ «Եղել են բազմաթիվ հայտարարություններ նորարարական զարգացման մասին։ Սա ճիշտ մոտեցում է, բայց անհրաժեշտ է մասնավոր կապիտալի և ներդրումների ավելի մեծ ներգրավվածություն։ Կարծում եմ` պետական ինստիտուտները, ինչպես «Ռոսնանոն», РВК–ն, պետք է դրան նպաստեն։ Գոյություն ունեն նաև այլ գործոններ` տնտեսական քաղաքականության հորիզոններ, ներդրումային կլիմա և մրցակցություն։ Եվ կարևոր է այդ խնդիրները լուծել մարզային մակարդակով։ Ներկայում երկրի մարզերի միջև մեծ տարբերություն կա»,– ասել է փորձագետը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:40 17.01.2013