Եվրախորհրդի ղեկավար. եվրագոտու ճգնաժամն ավարտվել է

Եվրախորհրդի ղեկավար. եվրագոտու ճգնաժամն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրախորհդի ղեկավար Հերման վան Ռումպեյը վստահեցնում է, որ եվրագոտու ճգնաժամն ավարտվել է, թեև ընդգծել է, որ Եվրոպայի ընդհանուր տնտեսական ճգնաժամը և զբաղվածության խնդիրները դեռ չեն լուծվել,  գրում է gazeta.ru–ն` հղում անելով  El Mundo–ին։

Ռումպեյի խոսքով` վերջին տարին ցույց տվեց եվրագոտու կենսունակությունը, որը չի վերանա և նույնիսկ կմեծանա հաջորդ հունվարին Լատվիայի միացման հաշվին։

Յուրաքանչյուր առանձին վերցրած ազգի ջանքերը, բանկային միության պես նախաձեռնությունների առաջխաղացման հավաքական աշխատանքը և Եվրոպական կենտրոնական բանկի ստանձնած պարտավորությունները թույլ տվեցին վերականգնել վստահությունը միասնական եվրոպական արժույթի նկատմամբ, պարզաբանել է լատվիացի քաղաքական գործիչը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:48 04.09.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×