Կանադայի նորությունների ու ԱՄՆ–ի տվյալների սպասումների ֆոնին նավթի գինը նվազում է

Կանադայի նորությունների ու ԱՄՆ–ի տվյալների սպասումների ֆոնին նավթի գինը նվազում է

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Կանադայում նավթամուղների աշխատանքի մասնակի վերսկսման, ինչպես նաև ԱՄՆ–ի վիճակագրական տվյալների սպասումների ֆոնին նավթի գինը նվազում է, վկայում են բորսաների տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,30%–ով` բարելի դիմաց հասնելով 100,86 դոլարի։ WTI թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,47%–ով` բարելի դիմաց կազմելով 94,73 դոլար։

Երեկ` հունիսի 24-ին, Enbridge Inc. (ENB) ընկերությունը հայտարարել էր, որ կանգնեցնում է նավթամուղներից մեկը, որից 750 բարել նավթ էր արտահոսել։ Նախնական վարկածով` միջադեպի պատճառը կարող էին լինել Կանադայի շրջաններից մեկում տեղի ունեցած հեղեղումները։ Մյուս երկու նավթամուղների աշխատանքը դադարեցվել էր նախազգուշական նկատառումով, սակայն երեքշաբթի վաղ առավոտյան ընկերությունը հայտարարել էր, որ դրանցից մեկի աշխատանքը վերսկսվել է։

«Սև ոսկու» պահանջարկի նվազման են հանգեցրել նաև ԱՄՆ–ում հումքի պաշարների վերաբերյալ հերթական վիճակագրության հրապարակումներից առաջ ներդրողների մտավախությունները։ Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանների կանխատեսմամբ` նավթի պաշարները ԱՄՆ–ի մեծածախ պահեստարաններում մեկ շաբաթում նվազել է 2 միլիոն բարելով։

«Շուկան պետք է տեսնի, որ պաշարների ծավալը նվազում է։ Հիմա վառելիքի ակտիվ օգտագործման սեզոնն է, այդ պատճառով ցուցանիշի աճը իսկական խնդիր կարող էր դառնալ»,– Bloomberg գործակալությանն է ասել Սիդնեյի CMC Markets–ի վերլուծաբան Ռիկ Սպուները։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:32 25.06.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×