Համաշխարհային բանկի վարկանիշում Ռուսաստանն ըստ ՀՆԱ–ի հինգերորդ տեղն է զբաղեցրել
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հաշվի առնելով 2012 թվականի արդյունքներով գնման ընդունակության պարիտետը 3.4 տրլն դոլարի ցուցանիշով` Ռուսաստանը հինգերորդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունների վարկանիշում, հաղորդում է banki.ru–ն` հղում անելով «Փրայմին»։
Առաջին տեղում է ԱՄՆ–ն` 15.6 տրլն դոլարով, այնուհետև Չինաստանը` 12.4 տրլն դոլարով, Հնդկաստանը` 4.8 տրլն դոլարով, Ճապոնիան` 4.5 տրլն դոլարով։ Նախորդ տարվա վարկանիշում Ռուսաստանն առաջ էր անցել Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և Բրազիլիայից։
Հուլիսի սկզբին Համաշխարհային բանկը թարմացրել է երկրների վարկանիշը բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ազգային համախառն արտադրանքի (ԱՀԱ) մակարդակով հուլիսի մեկին ավարտված տարում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:18 13.07.2013