Հանրապետականները կարող են հետաձգել ԱՄՆ դեֆոլտը` բարձրացնելով պետպարտքի շեմը

Հանրապետականները կարող են հետաձգել ԱՄՆ դեֆոլտը` բարձրացնելով պետպարտքի շեմը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն առաջարկում են կարճ ժամանակով բարձրացնել ԱՄՆ պետպարտքի շեմը, որպեսզի ԱՄՆ կոնգրեսն ու վարչակազմը պետծախսերի կրճատման շուրջ բանակցելու ժամանակ ունենան։ Նման առաջարկով է հանդես եկել 2012 թվականի քարոզարշավում ԱՄՆ նախագահի թեկնածու և պալատի բյուջետային կոմիտեի ղեկավար Փոլ Ռայանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ–ի պետպարտքի շեմը ներկայում կազմում է 16.394 տրիլիոն դոլար, վերջին անգամ այն բարձրացել է 2012 թվականի հունվարի վերջին։ Երկիրը հաղթահարել է այդ շեմը 2012 թվականի դեկտեմբերի 31–ին, սակայն Ֆինանսների նախարարությունը պարտքի սպասարկման համար անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել։ Շեմի բարձրացման վերաբերյալ պայմանավորվածություններ վարչակազմը և կոնգրեսը պետք է ձեռք բերեն մինչև մարտի 1–ը, հակառակ դեպքում երկիրը չի կարողանա վճարել ըստ իր պարտավորությունների։

«Մենք քննարկում ենք պետպարտքի շեմի կարճաժամկետ ավելացման հնարավոր քայլը, որը հնարավորություն կտա դեմոկրատների կողմից վերահսկվող սենատին և Սպիտակ տանը շարունակել բյուջետային քննարկումները մարտին։ Մենք տարբեր լուծումներ են քննարկում»,– լրագրողներին ասել է Ռայանը, ով համարվում է Բարաք Օբամայի բյուջետային քաղաքականության ամենավառ քննադատներից մեկը։

Ավելի վաղ ԱՄՆ–ի ֆինանսների նախարար Թիմոտի Հայթները հայտարարել էր, որ, եթե կոնգրեսը չարագացնի պետպարտքի շեմի բարձրացման հնարավորությունը, ապա ԱՄՆ–ն արդեն փետրվարի կեսից կամ մարտի սկզբից կարող է զրկվել իր պարտավորությունները կատարելու հնարավորությունից։ Օբաման իր հերթին կոչ անելով խորհրդարանականներին բարձրացնել պետպարտքի շեմը` հայտարարում է, որ դա պետական ծախսերի աճի չի հանգեցնի։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:17 18.01.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×