Հաջորդը Սլովենիան է

Հաջորդը Սլովենիան է

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. ԵՄ–ի հարկադիր օգնության հաջորդ թեկնածուն կարող է դառնալ Սլովենիան, կարծում են Capital Economics–ի  վերլուծաբանները։ Երկրի բանկային հատվածում ավելացել է չվերադարձվող վարկերի մասնաբաժինը, իսկ կառավարության` ֆինանսական ինստիտուտների վերակապիտալացման  ծախսերը գնահատվում են արդեն երկրի ՀՆԱ 3 տոկոսի չափով, գրում է РБК daily–ն։

Սլովենիայի բանկային հատվածն այդքան էլ ուռճացված չէ ՀՆԱ–ի նկատմամբ, ինչպես Կիպրոսի դեպքում (144–ը, համապատասխանաբար, 716%–ի դեմ), սակայն վատ պարտքերի ծավալը վերջին ժամանակներում երկրում հասել է 15 տոկոսի ընդհանուր առմամբ  և 20 տոկոսի` երեք խոշորագույն բանկերում (ներառյալ`Nova Ljubljanska Banka), նշում են Capital Economics–ի վերլուծաբանները։ Առաջիկա հեռանկարի իրավիճակը կվատանա. Կանխատեսումների համաձայն` երկրի ՀՆԱ–ն այս տարվա արդյունքում կնվազի առնվազն 2 տոկոսով։ Ավելի վաղ ԱՄՀ–ն հաշվարկել էր, որ կառավարությանն անհրաժեշտ է ոչ պակաս քան 1 մլրդ եվրո (ՀՆԱ–ի 3%) բանկային համակարգի վերակապիտալացման համար և ևս 3 մլրդ դոլար հավելյալ ֆինանսավորում։

Ներդրողների համար Սլովենիայի և նրա բանկային հատվածի խնդիրներն անսպասելի չէին։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրի` մինչև 2022 թվականը մարման ժամկետով տասնամյա պարտատոմսերի եկամտայնությունը 4.5 տոկոսից աճել է մինչև 6.3 տոկոս, վարկադեֆոլտային սվոփերի արժեքը չորեքշաբթի ավելացել է 49 կետով` մինչև 327 կետ (վերջին հինգ ամիսներին առավելագույն ցուցանիշը), հայտնում է Bloomberg–ը։

«Իրավիճակի զարգացումը Կիպրոսում մտահոգություններ է առաջացրել առ այն, որ Սլովենիայում առաջիկա ամիսներին հարկ կլինի պայքարել եվրոպական պարտքային շուկա մտնելու համար, քանի որ այն ձգտելու է բանկային հատվածի վերակապիտալացմանը <…>, ինչը կավելացնի դեպոզիտների դուրսգրման ռիսկերը»,– հայտնել է Լոնդոնի UniCredit–ի առաջատար տնտեսագետ Գիլիան Էջվորսը։
 
Սլովենիայի պետական Nova Ljub¬ljanska Banka–ն` երկրի խոշորագույն վարկային ինստիտուտը, 2012 թվականն ավարտել է 275 մլն եվրոյի վնասներով, իսկ շուկայի մեկ այլ խոշոր խաղացող` Nova Kreditna Banka Maribor–ը, կորցրել է 205 մլն եվրո։ Միաժամանակ, Nova Kreditna Banka–ի բաժնետոմսերը վերջին տասն օրերին ընկել են 40 տոկոսով։ Moody’s–ը շաբաթվա սկզբում նվազեցրել է այդ բանկի դեպոզիտների երկարաժամկետ վարկանիշը B3–ից մինչև Caa2` բացասական կանխատեսմամբ։

Սլովենիայի իշխանություններն առայժմ հերքում են խոսակցություններն այն մասին, որ ԵՄ–ի կողմից ինչ–որ օգնություն է լինելու։ «Մեր բանկային համակարգը կայուն և անվտանգ է։ Կիպրոսի հետ համեմատությունն անտեղի է։ Դեպոզիտները պաշտպանված են, և կառավարությունը երաշխավորում է դրանց պահպանումը»,– Bloomberg–ը մեջբերում է Սլովենիայի վարչապետ Ալենկա Բրատուշեկի հայտարարությունը։ Այնուամենայնիվ, տիկին Բրատուշեկի խոսքերը դժվար թե հանգստացնեն ներդրողներին։ Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումն ավելի վաղ կոչ էր արել չափազանց ուռճացված ֆինանսական հատվածով երկրներին «կարգուկանոն հաստատել» բանկային հատվածում։ Բացի այդ, The Financial Times–ին տված հարցազրույցում պաշտոնյան հայտարարել էր, որ Կիպրոսի փրկությունը մոդել է եվրագոտու մյուս բեյլաութների համար։
 
Capital Economics– կարծքով, Սլովենիան եվրոպական հարևանների կողմից նման օգնության ամենահավանական, բայց ոչ միակ թեկնածուն է։ Վերլուծաբանները նշում են, որ լուրջ խնդիրներ կան նաև Լյուքսեմբուրգի և Մալթայի բանկային հատվածներում։
-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:22 29.03.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×