Նավթը զգալիորեն էժանանում է ԱՄՆ–ի և եվրագոտու տվյալներին սպասելիս

Նավթը զգալիորեն էժանանում է ԱՄՆ–ի և եվրագոտու տվյալներին սպասելիս

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երեքշաբթի բացասական դինամիկա են դրսևորում ԱՄՆ–ում մանրածախ վաճառքների և եվրագոտու տնտեսության զարգացման տվյալների հրապարակման սպասման  ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

WTI (Light Sweet Crude Oil) տեսակի ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը 8։55–ի դրությամբ նվազել է 0.01 դոլարով կամ 0.01 տոկոսով` մինչև 92.72 դոլար։ Brent հյուսիսծովյան նավթախառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը կրճատվել է 0.36 դոլարով կամ 0.32 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 113.24 դոլար։

Երեքշաբթի երեկոյան ներդրողներն ակնկալում են 2012 թվականի երկրորդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ–ի տվյալների հրապարակումը։ Փորձագետները կանխատեսում են, որ ցուցանիշը կրճատվել է 0.2 տոկոսով եռամսյակային և 0.4 տոկոսով տարեկան կտրվածքով։

ԱՄՆ առևտրի նախարարությունն ավելի ուշ կներկայացնրի հուլիսին երկրի մանրածախ վաճառքների տվյալները։ Վերլուծաբանների կանխատեսմամբ, հաշվետու ամսում վաճառքներն աճել են 0.3 տոկոսով` նախորդ ամսում դրանց ծավալի 0.5–տոկոսանոց կրճատումից հետո։ 

«Շուկայի թույլ դինամիկան բացատրվում է առքուվաճառքների մասնակիցների կողմից կտրուկ շարժումներ կատարելու ցանկության բացակայությամբ` թարմ լուրերի բացակայության ֆոնին, որոնք կարող էին փոխել իրավիճակը։ ԱՄՆ–ում մանրածախ վաճառքների տվյալները կգրավեն շուկայի ուշադրությունը, քանի որ կպարզեն դրությունը և ցույց կտան, թե աշխատանքի շուկայի վիճակագրության բարելավումը արդյո՞ք երկրի տնտեսության նկատմամբ վստահության բարձրացման ինդիկատոր է»,– Bloomberg գործակալությանն է հայտնել CMC Markets– ի շուկայի գլխավոր վերլուծաբան Ռիք Սփուները (Ric Spooner)։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:09 14.08.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×