Նավթը թանկանում է Եգիպտոսի շուրջ ծավալվող մտահոգությունների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գներն օգոստոսի 16–ին աճում են Եգիպտոսում ստեղծված իրավիճակի և մերձարևելյան հումքի մատակարարումների հնարավոր խափանումների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը Երևանի ժամանակով 09։11–ին աճել է 0.13 տոկոսով` բարելի դիմաց մինչև 109.74 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը ավելացել է 0.06 տոկոսով և կազմել է բարելի դիմաց 107.39 դոլար։
Չորեքշաբթի երկրում անկարգությունների ալիք է բարձրացել պաշտոնանկ եղած իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ճամբարները ցրելու պատճառով, Եգիպտոսում պահպանվում է արտակարգ դրության ռեժիմը։ Իշխանությունների տվյալներով` զոհվել է ավելի քան 600 մարդ, մոտ չորս հազարը վիրավորվել են։
Միաժամանակ, շուկայի վրա շարունակում են ազդել ԴՊՀ–ի` դրամային փոխարժեքի շրջանակներում հետագա գործողությունների սպասելիքները։ «Գնանշումները հակասական գործոնների` աշխարհաքաղաքական մտահոգությունների և խթանման կրճատման սպասելիքների ազդեցության տակ»,– կարծում է Չիկագոյում Price Futures Group–ի ավագ շուկայական վերլուծաբան Ֆիլ Ֆլինը (Phil Flynn), ում խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:02 16.08.2013