Նավթի գինը տարբեր ուղղություններով է փոփոխվել

Նավթի գինը տարբեր ուղղություններով է փոփոխվել

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի տարբեր ուղղվածության դինամիկա են ցուցադրում Չինաստանի արդյունաբերական արտադրության դրական լուրերի և ԱՄՆ–ից վիճակագրությանը սպասելու ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը Երևանի ժամանակով 9։15–ին նվազել է 0.14 տոկոսով` բարելի դիմաց մինչև 108.6 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը ավելացել է 0.06 տոկոսով և կազմել է բարելի դիմաց 106.04 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պետք է զգուշությամբ հետևենք Չինաստանի տվյալներին։ Այն, ինչ մենք տեսնում ենք, որոշակիորեն վկայում է կայունացման մասին, բայց մեկ ամսվա ցուցանիշները միտման մասին չեն խոսում»,– Ռոյթերս գործակալությանն է ասել Սիդնեյում CMC Markets–ի գլխավոր շուկայական վերլուծաբան Ռիկ Սփուները (Ric Spooner)։

Չինաստանի արդյունաբերական արտադրության ծավալները հուլիսին աճել են տարեկան կտրվածքով 9.7 տոկոսով` 1.9 տոկոսանոց կանխատեսման դեպքում։

«Ինչ վերաբերում է այսօր առավոտյան շուկայում տիրող տրամադրություններին` ներդրողները կհետևեն ԱՄՆ–ի տվյալներին, այս շաբաթ կհրապարակվի մի քանի առանցքային ցուցանիշներ, որոնք կարող են ազդել Դաշնային պահուստի` տնտեսության խթանման գործողությունների վրա»,– ասել է Սփուները։

Ավելի ուշ երկուշաբթի ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կհրապարակի երկրի` բյուջեի պակասուրդի հուլիսյան տվյալները։ Վերլուծաբաններն ակնկալում են, որ բյուջեի պակասուրդն ավելացել է մինչև 94 մլրդ դոլար` մեկ տարիր առաջ գրանցված 69.6 միլիարդ դոլարի դիմաց։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:35 12.08.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×