Նավթի գները նվազել են ԱՄՆ–ի վիճակագրության և պաշարների տվյալների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի` մայիսի 15–ին, նվազել են ԱՄՆ–ի մակրոտնտեսական վիճակագրության և երկրի Էներգետիկայի նախարարության կողմից հումքի պաշարների տվյալների հրապարակումից հետո, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.37 դոլարով` բարելի դիմաց հասնելով 102,23 դոլարի։ WTI թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1.29 դոլարով` բարելի դիմաց կազմելով 92.92 դոլար։
Չորեքշաբթի ԴՊՀ–ն հայտնել էր ԱՄՆ–ում 0.5 տոկոսով արդյունաբերական արտադրության ծավալի անկման մասին, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին 0.2 տոկոսի անկում։ Կանխատեսվածից բացասական էր նաև Նյու Յորքի մշակող արդյունաբերության (Empire Manufacturing) գործարար ակտիվության ցուցիչի վիճակագրությունը, մայիսին ցուցիչը նվազել է մինչև բացասական ցուցանիշը և կազմել է մինուս 1.43 կետ` ապրիլի 3.05 կետի դիմաց։ Փորձագետները կարծում էին, որ ցուցանիշը, հակառակը, աճել է մինչև 4 կետ։
Ներդրողներն ուշադրություն են դարձրել նաև ԱՄՆ–ի մեծածախ պահեստների նավթի պաշարների տվյալներին։ Մայիսի 10–ին ավարտված շաբաթվա ընթացքում ցուցանիշը նվազել է 0.6 միլիոն բարելով կամ 0.2 տոկոսով` մինչև 394.9 միլիոն բարել։ Միաժամանակ, բենզինի ընդհանուր պաշարներն աճել են 2.6 միլիոն բարելով կամ 1.2 տոկոսով և կազմել են 217.7 միլիոն բարել։ -0
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:41 16.05.2013