Նավթի գները նվազել են Եվրոպայից ստացված լուրերի ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նավթի գները համաշխարհային շուկաներում երկուշաբթի նվազել են Իսպանիայի և Հունաստանի տնտեսության վերաբերյալ ներդրողների մտավախությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները։
Brent Crude Oil հյուսիսծովյան նավթախառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում առուվաճառքի արդյունքներով նվազել է 3,57 դոլարով՝ մեկ բարելի համար կազմելով 103,26 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում Light Sweet Crude Oil տեսակի ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 3,69 դոլարով՝ բարելի դիմաց մինչև 88,14 դոլար։
Եվրախումբն ուրբաթ հաստատել է Իսպանիայի բանկերին 100 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցությունը։ Սակայն օգնության անհրաժեշտություն են զգում ոչ միայն ֆինանսական կազմակերպությունները, այլ նաև 15 միլիարդ եվրոյի պարտքի պարտավորություններ ունեցող մարզային իշխանությունները։
Բացի այդ, ներդրողները լուրերի են սպասում Հունաստանից, ուր երեքշաբթի կժամանի միջազգային վարկատուների (ԵՄ, ԵԿԲ, ԱՄՀ) առաքելությունը։ Հունաստանի ֆինանսների նախարարությունն ուրբաթ զեկուցել է ընթացիկ տարվա հունվար-հունիսի բյուջեի կատարողական մասին, հայտարարաելով, որ տեղավորվել է ներդրողների կողմից դրված պակասորդի նվազեցման շրջանակներում։ Նախարարության տվյալներով, առաջին կիսամյակի պակասուրդը կազմել է 12,5 միլիարդ եվրո ԵՄ և ԱՄՆ վարկատուների հետ ունեցած հուշագրով նախատեսված 14,9 միլիարդ եվրոյի դիմաց։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:06 24.07.2012