Նավթի համաշխարհային գները բարձրացել են Չինաստանի և Ճապոնիայի լուրերի ֆոնին

Նավթի համաշխարհային գները բարձրացել են Չինաստանի և Ճապոնիայի լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի բարձրացել են Չինաստանի` ներդրումային նախագծերի իրագործման կարգի դյուրացման մասին լուրերի ֆոնին, ինչպես նաև Ճապոնիայի վիճակագրության ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 0,15 տոկոսով` բարելի դիմաց հասնելով 104,79 դոլարի։ WTI թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.69 տոկոսով` բարելի դիմաց կազմելով 96.71 դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՉԺՀ տնտեսական պլանավորման գործակալությունը հայտնել է օդանավակայանների և գազի հանքավայրերի զարգացման ներդրումային նախագծերի իրագործման նախնական հավանության ստանալու անհրաժեշտությունը չեղյալ հայտարարելու որոշման մասին։ Ճապոնիայի բանկը մայիսյան զեկույցում հայտնել է նախորդ զեկույցի հրապարակման պահից ազգային տնտեսության և իրավիճակի բարելավման մասին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:23 21.05.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×