Նավթի համաշխարհային գները նվազել են Իտալիայի ընտրություններից հետո

Նավթի համաշխարհային գները նվազել են Իտալիայի ընտրություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երեքշաբթի կայացած առուվաճառքից հետո նվազել են` Իտալիայի ընտրություններից հետո Եվրոպայի պարտքային ճգնաժամի վատացման հավանականության վերաբերյալ մտավախությունների հիման վրա, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինն նվազել  է 1,73  դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 112,71 դոլար։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի մարտյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին նվազել է  0,48 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 92,63 դոլար։

Ընտրություններին 100 տոկոսանոց ընտրատեղամասերի տվյալների մշակումից հետո Պատգամավորների պալատում աննշան առաջխաղացմամբ առաջատարի դիրքերում է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պիեր Լուիջի Բերսանիի գլխավորությամբ ձախ կենտրոնամետ կոալիցիան։  Ձախ կենտրոնամետները ստացել են 29,54 տոկոս, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի աջ կենտրոնամետ կոալիցիան` 29,18 տոկոս։

«Երևում է, որ Իտալիան կրկնում է հունական պատմությունը` անորոշություն մտցնելով Եվրոպայի տնտեսության մեջ և նպաստելով եվրոպական շուկաների անկայունությանը»,– ասվում է Sucden Financial Research լոնդոնյան հետազոտական կենտրոնի հայտարարության մեջ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:23 27.02.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×