Նավթի համաշխարհային գները նվազել են ՄԷԳ կանխատեսման ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները հինգշաբթի նվազել են Միջազգային էներգետիկ գործակալության` հումքի համաշխարհային սպառման աճի տեմպերի դանդաղման վերաբերյալ կանխատեսումների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.52 դոլարով` բարելի դիմաց կազմելով 104.27 դոլար։ WTI թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների գինն ընկել է 1.13 դոլարով` բարելի դիմաց կազմելով 93.51 դոլար։
ՄԷԳ–ը պահպանել է 2013 թվականին նավթի համաշխարհային պահանաջարկի կանխատեսումն օրական 90.6 միլիոն բարելի մակարդակում։ Միաժամանակ, կազմակերպության փորձագետների կարծիքով, աշխարհի մի քանի առանցքային տարածաշրջաններում նկատվում է տնտեսական ցածր ակտիվություն։ Այդ կապակցությամբ ՄԷԳ–ը նվազեցրել է աշխարհում նավթի պահանջարկի աճի տեմպերի կանխատեսումն օրական մինչև 795 հազար բարել` մարտի 820 հազար կանխատեսման դիմաց։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:34 12.04.2013