Նավթի համաշխարհային գները նվազել են ՉԺՀ–ից և ՕՊԵԿ–ից ստացված լուրերի ֆոնին

Նավթի համաշխարհային գները նվազել են ՉԺՀ–ից և ՕՊԵԿ–ից ստացված լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի նվազել են մեծությամբ երկրորդ սպառողի` Չինաստանի կողմից պահանջարկի դանդաղման, ինչպես նաև ՕՊԵԿ–ի արդյունահանման ծավալների ավելացման ֆոնին, ինչը կարող է հանգեցնել պահեստներում հումքի պաշարների աճի, վկայում են առուվաճառքների տվյալները։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1.09 դոլարով` բարելի դիմաց մինչև 102.82 դոլար։ WTI թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.87 դոլարով` բարելի դիմաց մինչև 95.17 դոլար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախորդ ամսվա ընթացքում ՉԺՀ–ում նավթի պահանջարկը տարեկան կտրվածքով աճել է 3.2 տոկոսով` օրական մոտ մինչև 9.6 միլիոն բարել` վերջին ութ ամիսների նվազագույնի։ Միաժամանակ երկրի նավթամակող գործարանի թողունակությունը մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում նվազել է 3 տոկոսով։ Սա 2012 թվականի սեպտեմբերից ամենացածր ցուցանիշն է։

Բացի այդ, Bloomberg գործակալությունը հայտնել է, որ ՉԺՀ–ի խոշորագույն նավթային ընկերությունը` China Petroleum & Chemical Corp.–ը` այս եռամսյակում մտադիր է կրճատել սև ոսկու վերամշակման ծավալը 1.5 միլիոն տոննայով` հումքի պաշարների աճի կապակցությամբ։

Միաժամանակ ներդրողներն ուշադրություն են դարձրել ՕՊԵԿ–ի տվյալներին, որոնց համաձայն, ապրիլին հումքի արդյունահանումը հասել է օրական 30.46 միլիոն բարելի` մարտի 30.18 միլիոն բարելի դիմաց։ Այսպիսով, ցուցանիշն առավելագույնն է նախորդ տարվա նոյեմբերից ի վեր։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:41 14.05.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×