Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններ են ստացել
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` հոկտեմբերի 1–ի առուվաճառքների արդյունքներով տարբեր ուղղություններով են զարգանում ԱՄՆ–ի և ՉԺՀ–ի արդյունաբերական հատվածի գործարար ակտիվության ինդեքսի վիճակագրական տվյալների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն առքուվաճառքի ավարտին աճել է 0.29 դոլարով` բարելի դիմաց կազմելով 92.48 դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.2. տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 112.9 դոլար։
Շուկայում դրական լուրեր են բերել ԱՄՆ–ի վիճակագրական տվյալները, որոնք չորս ամիսների ընթացքում առաջին անգամ ակտիվության աճ են գրանցել երկրի արտադրական հատվածում։ Այսպես, սեպտեմբերին ISM Manufacturing ցուցիչն աճել է 1.9 տոկոսային կետով` մինչև 51.5 տոկոս օգոստոսյան 49.6 տոկոսից, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին ցուցիչի միայն մինչև 50 տոկոս աճ։
Ինդեքսների բացասական դինամիկան պայմանավորված է ՉԺՀ–ի և եվրագոտու տվյալներով։ Չինաստանի արտադրական հատվածի գործարար ակտիվությունը սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 0.6 կետով և կազմել է 49.8 կետ։ Նախորդ ամիս ինդեքսը բարձրացել է առաջին անգամ չորս ամիսների ընթացքում, սակայն աճը գրանցվել է խոշոր ձեռնարկությունների հաշվին։
Գործազրկությունը եվրագոտու 17 երկրներում օգոստոսին կազմել է 11.4 տոկոս` պահպանվելով հուլիսյան մակարդակում և համընկնելով վերլուծաբանների սպասումների հետ, սակայն հասել է իր առավելագույն մակարդակին եվրագոտու ողջ պատմության ընթացքում։ -0
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:32 02.10.2012