Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ–ի պաշարների տվյալների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի` հուլիսի 10–ին, աճել են ԱՄՆ–ում նավթի առևտրային պաշարների կրճատման վերաբերյալ հրապարակված տվյալների ֆոնին, որոնք գերազանցել են փորձագետների կանխատեսումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
WTI տեսակի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 2,51 դոլարով` բարելի դիմաց մինչև 106,04 դոլար։ Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինն ավելացել է 0,18 դոլարով` բարելի դիմաց կազմելով 107,99 դոլար։
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով` երկրի նավթի առևտրային պաշարները հուլիսի 5–ին ավարտված շաբաթվա ընթացքում կրճատվել են 9.9 միլիոն բարելով կամ 2.6 տոկոսով` մինչև 373.9 մլն բարել։ Բենզինի պաշարները նվազել են 2.6 միլիոն բարելով, միաժամանակ թորվածքների պաշարներն ավելացել են 3 միլիոն բարելով։ Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած վերլուծաբաններն ակնկալում էին նավթի` միայն 3.2 միլիոն բարելի նվազում։
Բացի այդ, նավթի այդ բարձր գինը պահպանվում է Եգիպտոսից ստացվող տեղեկությունների պատճառով, որտեղ շարունակվում է քաղաքական ճգնաժամը և պահպանվում է Սուեզի պարանոցով նավագնացության վտանգը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:29 11.07.2013