Նավթն էժանանում է ԱՄՆ–ից ստացված նորությունների սպասումով
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի նվազել են ԱՄՆ ԴՊՀ–ից ստացված նորությունների սպասման և երկրի Էներգետիկայի նախարարության նավթի պաշարների տվյալների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,14 տոկոսով` բարելի դիմաց մինչև 109,74 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,97 տոկոսով և կազմել է բարելի դիմաց 104,79 դոլար։ «Ներդրողները փակում են դիրքերը Ջեքսոն Խոուլեի նիստի և ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունից ստացված տվյալների հրապարակման նախաշեմին»,– կարծում է Սիդնեի Fat Prophets–ի վերլուծաբան Դևիդ Լենոքսը (David Lennox), ում խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։ Որոշ վերլուծաբաններ գների նվազումը կապում են շուկայի ընդհանուր միտումների վերանայման հետ։ «Փողերի մեծ մասը դուրս է բերվել շուկայից` ԴՊՀ խթանող քաղաքականության վերաբերյալ անորոշության հետ կապված»,– նշում է Oil Outlooks&Opinions նախագահ Կարլ Լարին (Carl Larry), ում խոսքը մեջբերում է Ռոյթեր գործակալությունը։ Միաժամանակ նավթի արժեքի նվազումը պահպանվում է Նավթի ամերիկյան ինստիտուտից (API) ստացված տվյալների հրապարակման կողմից, որի համաձայն` երկրի նավթի պաշարներն օգոստոսի 16–ին ավարտված շաբաթվա ընթացքում նվազել են 1,2 մլն բարելով, հաղորդում է MarketWatch–ը։ Տվյալները փոքր–ինչ գերազանցել են Platts գործակալության կողմից հարցված վերլուծաբանների ակնկալիքները, ովքեր 1 մլն բարելի չափով նվազում էին կանխատեսում։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:29 21.08.2013