Ոչ պաշտոնական տվյալներով` ՄԱԿ–ը հաստատել է, որ գլոբալ տաքացման պատճառը մարդն է

Ոչ պաշտոնական տվյալներով` ՄԱԿ–ը հաստատել է, որ գլոբալ տաքացման պատճառը մարդն է

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կլիմայի փոփոխման գծով փորձագետների միջկառավարական խումբը (IPCC), որն աշխատում է ՄԱԿ–ի հովանու ներքո, 90 տոկոսից 95 տոկոսի է հասցրել գիտական հավանականությունն այն բանի, որ գլոբալ տաքացման մեղավորը մարդն է։

Այս մասին ասվում է IPCC–ի` դեռ չտպագրված զեկույցում, հայտնում է Ռոյթերսը` հղում անելով Ստոկհոլմում կայացած համաժողովի մասնակիցներից մեկին։

IPCC–ի` օդերևութաբանական տվյալների վերլուծության վերաբերյալ զեկույցի տեսության մի մասը վերջին մի քանի տարիների ընթացքում կհրապարակվեն այսօր։ Այդ փաստաթղթին է ուղղված ողջ միջազգային ուշադրությունը, ընդ որում ոչ միայն գիտական հանրության, այլ նաև` քաղաքական գործիչների և տնտեսագետների։  Զեկույցի եզրակացություններն առաջիկա տարիներին որպես պաշտոնական ուղենիշ կծառայեն համաշխարհային առաջնորդների համար կլիմայի փոփոխությունների հարցերում, հաղորդում է РБК–ն։

2007թ.–ի զեկույցում IPCC–ն այն եզրակացության էր եկել, որ «90 տոկոսից ոչ պակաս» հավանականությամբ կլիմայի փոփոխման հիմնական պատճառը հենց մարդկային գործոնն է։

Նշենք, որ որոշ մասնագետներ և կազմակերպություններ կասկածի տակ են առնում միջազգային հանրության մեջ հայտնի վարկածը, որ ջերմոցային գազերի արտանետումներն ու մարդկային գործունեության մյուս հետևանքները գլոբալ տաքացման գլխավոր պատճառն են հանդիսանում։ Դրա փոխարեն թերահավատները մատնանշում են բնական կլիմայական տատանումները կամ արեգակնային ակտիվության փոփոխությունը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:39 27.09.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×