Ուկրաինան չի կարող ազդել ՄՄ որոշումների ընդունման վրա. Մեդվեդև

Ուկրաինան չի կարող ազդել ՄՄ որոշումների ընդունման վրա. Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Ուկրաինան Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության դիտորդի կարգավիճակում որևէ արտոնություն չի ունենա և չի կարող ազդել որոշումների կայացման վրա, այն կմնա «օտար երկիր», մինչև չմիանա միությանն ամբողջությամբ, կարծում  է ռուս վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է Փրայմը։

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ավելի վաղ խոսել է Մաքսային միության հետ համագործակցության նոր մոտեցման մասին` Կիևը բանակցություններ է վարում ՄՄ–ի հետ որպես խորհրդատվական ձայն ունեցող դիտորդ, ինչը, Ազարովի կարծիքով, հնարավորություն կընձեռի ցանկացած փուլում շտկել ՄՄ կողմից ընդունվող որոշումները։

«Մենք, անշուշտ, ուրախ կլինենք տեսնել Ուկրաինային (որպես Մաքսային միության դիտորդ), և այժմ ձևավորում ենք Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը (կսկսի գործել 2015 թվականից) անդամակցելու մոտեցումները, այնտեղ կլինի լիիրավ անդամակցություն և դիտորդի կարգավիճակ... Այն առումով, թե կարող է, արդյո՞ք, դիտորդն ազդել որևէ գործընթացի վրա, իհարկե` ոչ, չէ՞ որ նա դիտորդ է»,– ասել է Մեդվեդևը չորեքշաբթի եվրոպական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:27 21.03.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×