ՌԴ տնտեսությունը կանգ է առել, սակայն ռեցեսիա չի լինի, պնդում է ՏԶՆ ղեկավարը
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Տնտեսական զարգացման նախարարության գնահատականով` ՌԴ–ի տնտեսությունը կանգ է առել, հայտնել է գերատեսչության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ռեցեսիա չկա։ Ու չի լինելու։ Ճահճացումը, հավանաբար, ավելի ճիշտ տերմին է։ Շաստ ցածր են աճի տեմպերը, դա ինստիտուցիոնալ, կառուցվածքային, մակրոտնտեսական գործոն է։ Եվ դա այն է, ինչով պետք է զբաղվել շատ երկար ժամանակ»,– ասել է նա։
Ըստ նրա, կվերանայվի առաջիկա բյուջետային եռամյակի կանխատեսումը և մինչև 2030 թվականի բյուջետային ռազմավարության նախապատրաստման շրջանակներում երկարաժամկետ կանխատեսումը։ «Հավանաբար, այդ բոլոր փաստաթղթերում մենք պետք է ավելի զուսպ գնահատական տանք տնտեսական աճի հետագա տեմպերին, որը հաշվի կառնի նաև գլոբալ աճի ու մեր մրցունակության հեռանկարները»,– նշել է նախարարը։
Ինչպես նշել է Ուլյուկաևը, կենսաթոշակային համակարգի կողմից բարձր բեռնվածությունը, սակագնային քաղաքականության հետ կապված ծախսերի աճը, և աշխատավարձերի ու ՀՆԱ աճի միջև վատ հարաբերակցությունը բերում են մրցունակության արագ նվազմանը։
ՏՆտեսական զարգացման նախարարի կարծիքով, ռեցեսիա թույլ չտվող գործոններն են սպառողական պահանջարկը և արտահանումը։ «Ռուսաստանի մաքուր արտահանումն արդեն չի կարող տնտեսական աճի հզոր շարժիչ ուժ լինել, բայց այն ընդունակ է երկար տարիների ընթացքում ապահովել աճի ոչ բարձր, բայց դրական տեմպեր։ Մեր կառուցվածքային և սոցիալական մատրիցան ընդունակ է պահել աճի տեմպերը մոտ 30 տոկոսի մակարդակում։ Դա մոտավորապես միջին համաշխարհային աճի ակնկալվող տեմպն է։ Եվ առանց ինստիտուցիոնալ միջավայրի լուրջ փոփոխության լուջ փոփոխման մեզ դժվար է հույս ունենալ, որ էապես ավելի բարձր կաճենք, քան մնացած աշխարհը միջին հաշվով»,– կարծում է նախարարը։
Ինչով է հայտնի Ալեքսեյ Ուլյուկաևը
Ալեքսեյ Ուլյուկաևը Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարար է նշանակվել 2013 թվականի հունիսի 24–ին։ 2004 թվականի ապրիլից եղել է ՌԴ Կենտրոնական բանկի փոխնախագահ։ 2000-2004 թվականներին Ուլյուկաևը զբաղեցրել է ՌԴ ֆինանսների առաջին փոխնախարարի պաշտոնը։ Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի էկոնոմիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, սկսել է աշխատանքը որպես քաղաքական մեկնաբան։ 1990–ականների սկզբից զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՌԴ կառավարությանն առընթեր, ընտրվել է Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր։
Ինչ խնդիրներ է իր առջև դնում ՏԶՆ նոր ղեկավարը
«Կան խնդիրներ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետները` թույլ չտալ ռեցեսիա, ապահովել այն պարտավորությունների կատարումը, որոնք իր վրա է վերցրել պետությունը հասարակության, Ռուասաստանի Դաշնության քաղաքացիների առջև, այնուհետև դնել տնտեսական լուրջ, էական երկարաժամկետ տնտեսական աճի հիմքեր։ Այնպես, որ այդ պարտավորություններն ապահովվեն ոչ թե փոթորկայնության, բախտը բերել–չբերելու, նավթի լավ ու վատ լինելու տեսանկյունից, այլ երաշխավորված լինեն տնտեսության դիվերսիֆիկացված կառուցվածքով, հասկանալի խթաններով, աշխատող, արդյունավետ մեխանիզմներով»։
«Հավանաբար, կլինի «Ռազմավարություն-2020»–ի նոր հրապարակումը։ Դա այս տարբերակով էլ լավ ծրագիր է, բայց այն շատ մեծ է և բազմաբնույթ։ Մենք ներկայում, իմ կարծիքով, պետք է հրապարակենք ավելի թարգեթավորված տարբերակ` ուշադրությունը շեշտելով ուղղությունների ավելի նեղ շրջանակի վրա։ Այն պետք է ավելի տեխնոլոգիական դարձնել` ելնելով նրանից, որ մարտահրավերներն ավելի կոշտ են, քան նախկինում»,– ասել է նախարարը` պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է, արդյո՞ք, «Ռազմավարություն-2020»–ի վերանայման հերթական ռաունդ։ Ուլյուկաևը նշել է, որ «Ռազմավարություն-2020»–ի նոր տարբերակում կշտկվի տնտեսական աճի խթանումների ցուցակը, այդ թվում` վարկավորման, փոքր բիզնեսի պաշտպանության և պետական ֆինանսավորմանը հավակնող նախագծերի «փաթեթավորման» ոլորտում։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:39 12.08.2013