Վատն ու վատագույնը
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՀ–ն տարեսկզբին փաստեց, որ Հունաստանը ճգնաժամային էստաֆետը փոխանցեց Իտալիային և Իսպանիային, տարածաշրջանային ճգնաժամը համաշխարհային դարձավ,. «Համաշխարհային տնտեսության վերականգնումը դադարել է, ֆինանսական համակարգը` թուլացել, ամենուր վստահության ճգնաժամ է, քաղաքական գործիչները զբաղված են ընտրություններով», գրում է banki.ru–ն։
Իրավիճակն ավելի է վատացել, քան 2008 թվականին, հոգոց էր հանում ԱՄՀ տնօրեն–կարգադրիչ Կրիստին Լագարդը։ 2012 թվականի ընթացքում զարգացած երկրներին չհաջողվեց հաղթել ճգնաժամը, ռիսկերը ժամանակավորապես փակվել և հետաձգվել են, փաստում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրիան։
Եվրոպական կենտրոնական բանկը մինչև սեպտեմբեր չէր միջամտում հարցին։ Սուվերեն պարտքերի ճգնաժամը դրդեց կառավարություններին, թող դրանք էլ պատասխան տան պարտքերի մասով, բացատրում էր ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին։ Բայց երբ ճգնաժամը հասավ բարձրակետին, ԵԿԲ–ն իր վրա եվրագոտու ճակատագրի համար իր վրա պատասխանատվություն վերցրեց և երաշխավորեց անսահմանափակ թվով սուվերեն պարտատոմսերի հետգնում։ Եվրոպան երկու ուղի ունի` վերադառնալ անցյալ կամ ստեղծել Եվրոպական միության նոր ճարտարապետություն` հաշվի առնելով ճգնաժամից քաղած դասերը, հայտնեց Դրագին և ընտրեց երկրորս սցենարը։ Բայց նրան չհաջողվեց գլխավորը` կանգնեցնել ճգնաժամը մինչ այն, երբ այն կհասնի եվրագոտու միջուկին` Գերմանիային։ Նոյեմբերին ԵԿԲ–ի նախագահը խոստովանեց, որ այն նույնպես մտել է ճգնաժամի գոտի։
ԵԿԲ–ի որոշումը ժամանակավոր քայլ է, վստահ են Capital Economics–ի վերլուծաբանները`Դրագին քաղաքական գործիչների համար ժամանակ է գնել բարեփոխումներ անցկացնել և վերջ տվեց բանկերի ֆինանսական ռեպրեսիաներին (եվրագոտու կառավարությունները ստիպել են ազգային բանկերին պետական պարտատոմսեր ձեռքբերել): «Նա նախազգուշացրեց ճգնաժամի աճը և ռիսկերը հետաձգեց։ »
Իրավիճակը կարող էր մեղմել զարգացող շուկաների բուռն աճը և ԱՄՆ–ի տնտեսության` ակնկալվածից ավելի աշխույժ վերականգնումը, կարծում է Citi–ի գլխավոր տնտեսագետ Վիլեմ Բաուտերը։
ԱՄՆ–ն բյուջեի մեծ խնդիրներ ունի, և 2013 թվականի սկզբին ֆիսկալային փլուզման վտանգ կա` եթե կոնգրեսն ու Սպիտակ տունը պայմանավորվածության չգան բյուջետային պակասուրդի կրճատման ռազմավարության վերաբերյալ, ապա ուժի մեջ կմտնի հատկացումների կրճատումը և հարկերի ավելացումը 207 մլրդ դոլարով (4% ՀՆԱ)։ Անորոշության պատճառով ԱՄՆ 40 խոշորագույն հրապարակային ընկերությունների կեսից ավելին հայտարարել են հաջորդ տարի կապիտալ ծախսերի կրճատման ծրագրերի մասին, այդ թվում` Walmart–ը, Ford–ը, Boeing–ը, Intel–ը и Walt Disney–ը։
ԱՄՀ–ն ֆիսկալային փլուզումը համարում է ամերիկյան տնտեսության գլխավոր սպառնալիքներից մեկը (այդ դեպքում ՀՆԱ անկումը 2013 թվականին կկազմի 0,5%) և ձգան` գլոբալ ռեցեսիայի համար։ ԱՄՆ–ն կարող է կիսատ–պռատ դուրս սողոսկել հետընթացից 2013 թվականին, կարծում է Vanguard Group–ի Ջոզեֆ Դեյվիսը, բայց պահպանվում են երկարաժամկետ այլ խնդիրներ` զարգացած երկրներում սպառողները կրճատում են պարտքերն ու ծախսերը, Չինաստանը կվերապրոֆիլավորի աճի մոդելն արտահանումից դեպի ներքին սպառում, և դա կարող է տասնամյակներ տևել։
Ճգնաժամի գլխավոր` պարտքային խնդիրը լուծված չէ, պետֆինանսների և բանկերի միջև վտանգավոր կապը չի ավարտվել, նախազգուշացնում է ՏՀԶԿ–ն։ Մեկ տարվա ընթացքում եվրագոտու պարտքը 95.6 տոկոսիս աճել է մինչև 97.9 տոկոս, իսկ հաջորդ տարի կավելանա մինչև 98.2 տոկոս, ՀՆԱ 108.5 տոկոս և 108.4 տոկոս, համապատասխանաբար։ Զարգացած երկրները չափազանց մեծ պարտքեր է կուտակել, առանց դրա մասնակի դուրսգրման գլոբալ տնտեսության վերականգնման խնդիրը չի հաջողվի, կարծում է Բաուտերը։
Տնտեսական զարգացման բազային սցենարը ռուսական տնտեսության համար հետևյալն է` 3.5 տոկոս աճ 2012 թվականին և 3.6 տոկոս 2013 թվականին։ Արդյունաբերությունը ճահճացման մեջ է, փաստում է Վլադիմիր Սալնիկովը
Մակրոտնտեսական վերլուծության և կարճաժամկետ կանխատեսման կենտրոնից։ Արտաքին շուկաներում ճգնաժամի պատճառով նույնիսկ նավթի հարմար գների դեպքում ռուսական տնտեսության տեմպերը կընկնեն մինչև 2% 2013 թվականին և մինչև 1,5% 2015 թվականին, հոռետեսական է տրամադրված ԷԲԴ զարգացման կենտրոնը։
Ռուսական բիզնեսը բարելավումներ չի սպասում` Ernst & Young–ի հարցման մասնակիցների 66 տոկոսը կարծում է, որ համաշխարհային տնտեսությունը դեռ տարուց ավելի անկում կապրի, միայն 7 տոկոսն է վստահ 2013 թվականին սեփական ընկերությունների եկամուտների աճի հարցում։
2013 թվականին «վարկանիշային բացասական գործողությունների թիվը /Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում/ կգերազանցի դրականների թիվը», զգուշացնում է Moody’s–ը։ Խնդիրներ կառաջանան նաև ռուսական կորպորացիաներում և բանկերում` փողի հասանելիությունը կբարդանա, արտաքին պարտքի վերաֆինանսավորման կարիքը գերազանցում է 120 մլրդ դոլար, նշում է Յուլիա Ցեպլյաևան BNP Paribas–ից։
Շուկաները հարմարվել են մշտական ճգնաժամին։ Մեկ տարվա ընթացքում եվրոն դոլարի նկատմամբ թուլացել է 2.2 տոկոսով` մինչև 1.3218 եվրո, Brent նավթի բարելն ավելացրել է 1.3 տոկոս` մինչև 108.8 դոլար։
Իսկ ահա ռուսական ինդեքսները, T. RowePrice կառավարիչ ընկերության մենեջերների խոստովանությամբ, հիասթափեցրել են։ Չնայած ցածր պարտքին` ոչ վատ տնտեսական աճը և նավթի կայուն գները, ՄՄԱԲ–ի ինդեքսը մեկ տարվա ընթացքում աճել է միայն 5 տոկոսով։ Իսկ զարգացող շուկաները բավականին պահանջված են եղել, հատկապես երկրորդ կիսամյակում։ Դրանք, EPFR–ի տվյալներով, միջոցների ներհոսք են գրանցում 15 շաբաթ անընդմեջ, իսկ Ռուսաստանի կողմնորոշում ունեցող ֆոնդերը, հակառակը, միջոցների արտահոսք արդեն 11 շաբաթվա ընթացքում։ Լայնածավալ սեփականաշնորհման, պաշտոնյաների թվի կրճատման, սոցիալական բարեփոխումների խոստումները չկատարվեցին, իսկ տնտեսության պետականացումը, կորպորատիվ կառավարման ցածր որակը և քաղաքական ռիսկերը վախեցնում են պորտֆելային ներդրողներին, այդպես նոյեմբերին բացատրեցին մեր շուկայի հետ մնալը Ռուսաստանի կողմնորոշում ունեցող խոշորագույն ֆոնդերի կառավարիչները։
Արդյունքը շուկայից միջոցների արտահոսք է և դրա ակտիվության զգալի նվազումը` բաժնետոմսերի առքուվաճառքների ծավալները մեկ երրորդով կրճատվել են, իսկ 2008 թվականի աշնանը շուկայի կեսից ավելին տեղափոխվել է Լոնդոնի ֆոնդային բորսա։ Որոշ ներդրումային բանկեր, ինչպես, օրինակ, « CIB խնայբանկը», ամբողջովին հրաժարվելով ռուսական ինդեքսների նպատակային կանխատեսումներից, խոստովանել է, որ շուկան ավելի անկանխատեսելի է դառնում։
Մյուսներն աճի են սպասում, բայց բաժանվել են երկու խմբի։ Հոռետեսները սահմանափակվում են նվազագույն աճով, իսկ լավատեսները 30-40 տոկոսի աճ են սպասում, բայց վերապահումով` կանխատեսումները հիմնված են հիմնարար գնահատականների վրա, բայց ռուսական շուկայական իրականությունը վերջին ժամանակներում այդքան էլ չի համապատասխանում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:43 28.12.2012