Վրաստանի 40 ձեռնարկություններից միայն չորսն իր արտադրանքը կգրանցի ՌԴ-ում

Վրաստանի 40 ձեռնարկություններից միայն չորսն իր արտադրանքը կգրանցի ՌԴ-ում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսական սպառողական վերահսկողության իրականացրած առաջին ստուգումից հետո ՌԴ-ում սեփական արտադրանքը գրանցելու թույլտվություն ստացած վրացական 40 ձեռնարկություններից միայն երկու գինու գործարան և երկու հանքային ջրի արտադրող է փաստաթղթեր և արտադրանքի նմուշներ ներկայացրել, երեքշաբթի հայտնել է ռուսական գերատեսչության լրատվական ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։   

Ստուգումների առաջին փուլն անցկացվել է 25 փետրվարից մարտի 1–ը, դրա արդյունքում 36 ալկոհոլային ձեռնարկություններ և հանքային ջրի չորս արտադրող հնարավորություն են ստացել իրենց արտադրանքը գրանցել ՌԴ–ում վաճառելու համար։

«Պետական գրանցում ունեն երկու վրացական արտադրողների շշալցված գինեգործական արտադրանքի և հանքային ջրի վրացական երկու արտադրողի արտադրանքի նմուշներն ու փաստաթղթերը այն թվից, որոնք Ռոսպոտրեբնադզորի փորձագետների առաջին ստուգման արդյունքներով կարողացան փաստաթղթեր և արտադրանքի նմուշներ ներկայացնել պետական գրանցում ստանալու համար»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:17 26.03.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×