ԵՄ–ն Ուկրաինային 1 մլրդ եվրո և «արագ» ասոցացված անդամակցություն է առաջարկում

ԵՄ–ն Ուկրաինային 1 մլրդ եվրո և «արագ» ասոցացված անդամակցություն է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Չի բացառվում, որ Եվրամիությունը Ուկրաինային ավելի քան 1 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն հատկացնի արդեն 2014թ.–ին, ասվում է Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում, հաղորդում է «РБК-Ուկրաինան»։ Բանաձևում նաև առաջարկ է ներկայացված, որպեսզի ասոցացված անդամակցության մասին համաձայնագիրը սկսի գործել ստորագրումից անմիջապես հետո։

ԵՄ անդամ– երկրները սովորական կարգով ստորագրված համաձայնագիրը վավերացնում են երկուսից երեք տարվա ընթացքում։ Այդ գործընթացն արագացնելու համար Եվրախորհրդարանն առաջարկում է, որ պայմանագիրը կյանքի կոչվի առանց ձգձգման, սակայն «ժամանակավոր» ձևաչափով։

Մեկնաբանելով Եվրախորհրդարանի այս նախաձեռնությունները` ԵՄ փորձագետները մտավախություն են հայտնում, որ 2015թ.–ի Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ Մոսկվան պետության ղեկավարի պաշտոնին կներկայացնի իր թեկնածուին, ով հետագայում կկարողանա հրաժարվել ԵՄ–ում Ուկրաինայի ասոցացված անդամակցությունից, հաղորդում է rbc.ru–ն։

Նախորդ շաբաթ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ եթե Ուկրաինան ստորագրի Եվրամիության ասոցացված անդամակցության մասին համաձայնագիրը, ապա Մաքսային միության համար մուտքը փակ կլինի։

Ներկա պահին իրավաբաններն ավարտել են ԵՄ ասոցացված անդամակցության դեպքում ՄՄ–ին միանալու Ուկրաինայի հնարավորությունների վերլուծության անցկացումը և միանշանակ եզրակացության եկել, Մեդվեդևին զեկուցել է փոխվարչապետ Իգոր Շուվալովը։ «ԵՄ–ի և Մաքսային միության նորմատիվ բազաները չեն համընկնում։  Եթե Եվրամիության հետ Ուկրաինայի համաձայնագիրը գործողության մեջ մտնի, ապա մի շարք հանգամանքներ, որոնք առանցքային են Մաքսային միության համար, Ուկրաինան չի կարող ընդունել, այդ թվում` միասնական մաքսային սակագնի չափանիշները»,– ասել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտնել էր, որ Մաքսային միության հետ առևտրային ռեժիմի արագ ներդաշնակեցումը կարևոր է Ուկրաինայի ապագայի համար ոչ պակաս, քան Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:55 17.09.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×