ԱՄՀ–ն կրկնակի նվազեցրել է Գերմանիայի ՀՆԱ աճի կանխատեսումը 2013 թ.–ի համար

ԱՄՀ–ն կրկնակի նվազեցրել է Գերմանիայի ՀՆԱ աճի կանխատեսումը 2013 թ.–ի համար

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը կրկնակի նվազեցրել է Գերմանիայի ՀՆԱ աճի կանխատեսումը 2013 թվականին` մինչև 0.3 տոկոս։ Այդ մասին գրում է РБК-ն, ասվում է կազմակերպության` այսօր հրապարակած հաղորդագրությունում։

Կանխատեսման վերանայման պատճառը եվրագոտու դրության անորոշությունն է։ Բացի այդ, ԱՄՀ մասնագետներն ուշադրություն են դարձրել գերմանական ՀՆԱ-ի` վելուծաբանների կանխատեսումներից ցածր աճին, ինչպես նաև ներդրումների մակարդակի նվազմանը և բանկային համակարգի խոցելիությանը։ 

Միաժամանակ, փորձագետների կարծիքով, 2013 թվականի երկրորդ կեսին ԳԴՀ–ի տնտեսությունը կարագացնի իր աճը։ Բացի այդ, ԱՄՀ–ն 2014 թվականին 1.3 տոկոսի ՀՆԱ աճ է կանխատեսում` մի փոքր պակաս, քան ավելի վաղ հայտարարված 1.5 տոկոսը։ Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ երկրին անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ, որոնք կօգնեն բարձրացնել գերմանական տնտեսության ներուժը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:48 04.06.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×