Եվրագոտու երկրներում արդյունաբերական գները 2013թ.–ի հուլիսին ավելացել են 0,3%–ով

Եվրագոտու երկրներում արդյունաբերական գները 2013թ.–ի հուլիսին ավելացել են 0,3%–ով

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Միասնական եվրոպական արժույթի շրջանառության գոտու արդյունաբերական գները 2013թ.–ի հուլիսին աճել են 0,3 տոկոսով նախորդ ամսվա համեմատ։ Ինչպես գրում է РБК–ն, այս տվյալներն այսօր հրապարակել է Eurostat եվրոպական վիճակագրական գործակալությունը։ Վերլուծաբանները տվյալ ցուցանիշի 0,1 տոկոսանոց նվազում էին կանխատեսում

2012թ.–ի հուլիսի համեմատ` եվրագոտու արտադրողների գները 2013թ.–ի հուլիսին աճել են 0,2 տոկոսով։

Եվրամիության 28 անդամ–պետություններում արդյունաբերական գները 2013թ.–ի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 0,4 տոկոսով, 2012թ.–ի հուլիսի համեմատ` 0,7%–ով։

2013 թվականին Եվրամիության 28 անդամ–պետություններում արդյունաբերական գները ամսական կտրվածքով չեն փոխվել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:33 03.09.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×