Ֆրանսիայի ՀՆԱ–ն 2013թ.–ի երրորդ եռամսյակում, ըստ նախնական տվյալների, նվազել է 0,1%–ով
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ըստ նախնական տվյալների, Ֆրանսիայի ՀՆԱ–ն 2013թ.–ի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 0,1 տոկոսով։ Այդ մասին այսօր տեղեկացրել է երկրի Insee ազգային վիճակագրական բյուրոն։ Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ցուցանիշը կբարձրանա 0,1 տոկոսով։
Ֆրանսիայի տնտեսությունը զգալի բացասական դինամիկա է ցուցադրել` նախորդ եռամսյակի համեմատ, երբ աճը կազմում էր 0,5 տոկոս, հաղորդում է РБК–ն։
Առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճը որոշիչ բացասական ազդեցություն է թողել հուլիս–սեպտեմբեր ամիսների ՀՆԱ–ի դինամիկայի վրա։ Արտահանումը նվազել է 1,5 տոկոսով, իսկ ներկրումն աճել է 1 տոկոսով և առևտրային պակասուրդը տնտեսական աճից 0,7 տ.կ. է «կորզել»։
Հիմնական ֆոնդերում արված ներդրուները երրորդ եռամսյակում նվազել են 0,6 տոկոսով և նաև էական ազդեցություն են ունեցել ամփոփիչ բացասական արդյունքի վրա։
Տնային տնտեսությունների ծախսերի աճի տեմպերը դանդաղել են մինչև 0,2 տոկոսով` նախորդ եռամսյակում գրանցված 0,4 տոկոսի համեմատ։
Այսպիսով, Ֆրանսիայի ՀՆԱ–ն 2013թ.–ի երրորդ եռամսյակում, չնայած կանխատեսումներին, նվազում է ցուցադրել։ 2013թ.–ի երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ–ն, ըստ ճշտված տվյալների, աճել է 0,5 տոկոսով եռամսյակային կրտվածքով։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:29 14.11.2013