Ֆրանսիայի ՀՆԱ–ն 2013 թվականի առաջին եռամսյակում նվազել է 0.2 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի համախառն ներքին արտադրանքը 2013 թվականի առաջին եռամսյակում, վերջնական տվյալների համաձայն, նվազել է 0.2 տոկոսով։ Ինչպես գրում է РБК–ն, այդ մասին այսօր հայտնել է երկրի ազգային վիճակագրական բյուրոն։ Այս արդյունքը համընկել է վերլուծաբանների կանխատեսած ցուցանիշի հետ։
Այսպիսով` Ֆրանսիայի ՀՆԱ–ն տարեսկզբին սկսել է նվազել։ Հիշեցնենք, որ 2012 թվականի չորրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ–ն կրկին նվազել էր 0.2 տոկոսով`եռամսյակային կտրվածքով։
Հաշվետու ժամանակահատվածում տնային տնտեսությունների ծախսերը գրեթե չեն փոխվել, ընդամենը` 0.1 տոկոսով։ Համախառն ներքին ծախսերը նվազել են 0.2 տոկոսով, ինչը բացասաբար է ազդել ՀՆԱ դինամիկայի վրա։ Արտահանումը նվազել է 0.4 տոկոսով, ներկրումն աճել է 0.2 տոկոսով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:18 26.06.2013