Աշխարհում հացահատիկի արտադրությունը 2013 թվականին կավելանա 0.5%–ով. FAO
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)–ն կնախատեսում է, որ հացահատիկի համաշխարհային արտադրությունը 2013 թվականի օգոստոսին կավելանա 0.5 տոկոսով և կկազմի 2 492 մլն տոննա։
FAO–ի նոր կանխատեսումների համաձայն, հացահատիկի արտադրության ծավալը ռեկորդային կլինի և 179 մլն տոննայով կամ 7.7 տոկոսով կգերազանցի 2012 թվականի մակարդակը։
Հացահատիկային բույսերի արտադրության վերականգնման գործոններից մեկը ֆուրաժային հացահատիկի համախառն արտադրության ծավալի մեծացումներ 10.5 տոկոսով` մինչև 1285 մլն տոննա, ինչպես նաև հացահատիկի արտադրության ավելացումը 7.6 տոկոսով` մինչև 710 մլն տոննա։
Կանխատեսվող աճը հիմնականում վերաբերում է Արգենտինային, Ավստրալիային, Կանադային և ԵՄ–ին ինչպես նաև` ԱՊՀ–ում հացահատիկ արտադրող երկրներին։ Ասիայի երկրներն էլ ընթացիկ սեզոնին կապահովեն բրնձի արտադրության աճը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:48 06.09.2013