ԱՄՆ ՀՆԱ–ն 2013 թվականի 1-ին եռամսյակում աճել է 1,8%–ով

ԱՄՆ ՀՆԱ–ն 2013 թվականի 1-ին եռամսյակում աճել է 1,8%–ով

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Վերջնական տվյալների համաձայն, ԱՄՆ–ի համախառն ներքին արտադրանքը 2013 թվականի առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 1,8%–ով, հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարարությունը։ Ինչպես գրում է РБК–ն, վերլուծաբանները սպասում էին, որ այդ ցուցանիշը կկազմի 2.4 տոկոս։

Սա ԱՄՆ առևտրի նախարարությանն առընթեր տնտեսական վերլուծության բյուրոյի երրորդ, վերջնական գնահատականն է ՀՆԱ–ի վերաբերյալ։ Նախորդ գնահատականի համաձայն, ՀՆԱ աճը վերանայվել է դեպի նվազում 0.6 տոկոսային կետով (2,4%–ից)։

Բացասական վերանայման են ենթարկվել ՀՆԱ–ի գրեթե բոլոր բաղկացուցիչները։ Ամերիկացիների սպառողական ծախսերը, որոնք ԱՄՆ տնտեսության երկու երրորդն են կազմում, առաջին եռամսյակում աճել են 2.3 տոկոսով։ Ամերիկյան ապրանքների ու ծառայությունների արտահանումը նվազել է 1.1 տոկոսով, այն դեպքում, երբ նախորդ գնահատականի համաձայն ակնկալվում էր 0.8 տոկոս աճ։

Բիզնեսում կապիտալների ներդրումը հունվար–մարտին ավելացել է ընդամենը 0.4 տոկոսով, իսկ գործարար կառույցների շինարարության մեջ կատարված ներդրումները նվազել են 8.3 տոկոսով, ինչը առաջին եռամսյակային նվազումն է վերջին երկու տարվա ընթացքում։

Առանց բիզնեսի առևտրանյութական պաշարների փոփոխությունը հաշվի առնելու` ԱՄՆ–ի ՀՆԱ–ն առաջին եռամսյակում աճել է 1.2 տոկոսով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:09 26.06.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×