ԱՄՀ–ն նվազեցրել է ՌԴ ՀՆԱ–ի աճի կանխատեսումը. 2013թ.–ին` մինչև 2,5% և 2014թ.–ին` 3,25%
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կրկին նվազեցրել է ՌԴ ՀՆԱ–ի աճի կանխատեսումը` 2013թ.–ին մինչև 2,5 տոկոսով` ապրիլին կանխատեսված 3,4 տոկոսի համեմատ, 2014թ.–ին` 3,8 տոկոսի համեմատ մինչև 3,25 տոկոս, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՌԴ-ում ԱՄՀ առաքելության հայտարարությանը։
Համաշխարհային տնտեսության ապրիլյան տեսության մեջ (World Economic Outlook, WEO) ԱՄՀ–ն այս տարի արդեն մեկ անգամ նվազեցրել է կանխատեսումը` նախկինում 2013թ.–ի համար կանխատեսված 3,7 տոկոսից հասցնելով 3,4 տոկոսի և 2014թ.–ի կանխատեսումն անփոփոխ է թողել` 3,8 տոկոս։
Տնտեսական զարգացման նախարարությունը 2013թ.–ին կանխատեսում է ՌԴ ՀՆԱ–ի 2,4 տոկոսանոց աճ, իսկ 2014թ.–ին` 3,7 տոկոս։
ԱՄՀ կանխատեսւոմների համաձայն` Ռուսաստանում գնաճն ի սկզբանե կնվազի 2013թ.–ի վերջին ամբողջական միջակայքից մինչև Ռուսաստանի Բանկի կողմից հաստատված վերևի սահմանը` 5,6 տոկոս մակարդակում, լրացուցիչ միջոցների բացակայության դեպքում նախկինի նման Ռուսաստանի Բանկի կողմից հաստատված 2014թ.–ին ամբողջական միջակայքի ցուցանիշից ավելի բարձր կգտնվի` 4–5 տոկոս։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:58 18.06.2013