Եվրոպայում մարդատար ավտոմեքենաների վաճառքը 2013թ.–ի օգոստոսին 5%–ով կրճատվել է

Եվրոպայում մարդատար ավտոմեքենաների վաճառքը 2013թ.–ի օգոստոսին 5%–ով կրճատվել է

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիության երկրներում նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքի ծավալը 2013թ.–ի օգոստոսին, 2012թ.–ի օգոստոսի համեմատ, նվազել է 5,0 տոկոսով և կազմել է 653 հազար 872 ավտոմեքենա։ Այս տվյալ նշված է Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի (ACEA) հրապարակած հաշվետվության մեջ։

2013թ.–ի ութ ամիսների ընթացքում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  Եվրամիության մարդատար ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 5,2 տոկոսով` մոտ մինչև 7,84 մլն միավոր, հաղորդում է rbc.ru–ն։

Եվրոպական ավտոշուկայի անկումը վերսկսվեց օգոստոսին` 5 տոկոսանոց հուլիսյան վաճառքի աճից հետո, վկայում են ACEA տվյալները։ Օգոստոսին միակ խոշոր շուկան, որտեղ դրական դինամիկա է նկատվել, բրիտանականն էր (+10,9%), այն դեպքում, երբ Գերմանիայում ավտոմեքենաների վաճառքը կրճատվեց 5,5 տոկոսով, Իտալիայում` 6,6 տոկոս, Ֆրանսիայում` 10,5 տոկոս և Իսպանիայում` 18,3 տոկոս։

Վաճառքի ծավալը 2013թ.–ի հունվար–օգոստոսին այդ ժամանակահատվածի համար ամենացածրն է եղել` տվյալ վիճակագրության անցկացման ողջ ընթացքում (սկսած 1990թ.–ից), նշում է ասոցիացիան։

Ոլորտի փորձագետները կանխատեսում են, որ 2013թ.–ին ավտոմեքենաների եվրոպական շուկան վեցերորդ տարին անընդմեջ կկրճատվի։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:59 17.09.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×