Չինաստանի տնտեսությունը 2013թ.–ի երկրորդ կիսամյակում կարող է 7,6%–ով աճել
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Չինաստանի տնտեսությունը 2013թ.–ի երկրորդ կիսամյակում կարող է աճել 7,6 տոկոսով, սակայն տարածաշրջանային իշխանությունների պարտքերի, կենտրոնական կառավարության հասույթի աճի դանդաղման և երկրի արտահանման մրցունակության նվազման հետ կապված ռիսկերը կավելանան։
Ինչպես հաղորդում է РБК–ն, այս տեղեկատվությունն այսօր հրապարակել են չինական գործնական ԶԼՄ–ները` հղում անելով Տեղեկատվական պետական կենտրոնի հետազոտության արդյունքներին, հայտնում է Reuters–ը։
Չինական տնտեսությունը փորձում է վերականգնվել ֆինանսական շուկայի վերջին ճգնաժամից հետո, երբ կարճաժամկետ փոխառությունների արժեքը ռեկորդային թվերի էր հասել։ Ներդրողները մտավախություն ունեին, որ դրույքների աճը, որն առաջացել էր լիկվիդայնության տրամադրումից խուսափելու մասին երկրի ԿԲ որոշումից, վկայում են, որ Պեկինը պատրաստվում է խստացնել դրամաշնորհային քաղաքականությունը և ուժեղացնել ստվերային հատվածի վերահսկողությունը, որը կապիտալն ուղղում է անշարժ գույքի հատվածում սպեկուլյատիվ գործառնություններին։
Ընդհանուր առմամբ փորձագետները եզրակացրել են, որ տնտեսական աճի չինական մոդելը ֆունդամենտալ առումով կայուն է մնում։ Տարվա արդյունքներով գնաճն ակնկալվում է 2,5 տոկոսի մակարդակում, ասել են վերլուծաբանները` նշելով, որ չինական իշխանությունները պետք է կենտրոնանան տնտեսության աճի ամբողջական ցուցանիշների վրա և կայուն դրամաշնորհային քաղաքականություն ապահովեն։
Ըստ հետազոտողների, երկրի տնտեսական վերականգնմանը սպառնում է տարածաշրջանային իշխանությունների պարտքի աճն ու արդյունաբերական հզորությունների ավելցուկը, որն անշարժ գույքի հատվածում ներդրումների ավելացման է հանգեցնում։ Բացի այդ, որոշակի ռիսկեր է կրում նաև մնացած արժույթների նկատմամբ յուանի ամրապնդումը, ինչը նվազեցնում է երկրի արտահանման մրցունակությունը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:00 04.07.2013