ՌԴ-ի հատիկավոր մշակաբույսերի բերքի կանխատեսումը նվազել է մինչև 77-80 մլն տոննա
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսհիդրոմետը 2012թ.-ի երաշտի պատճառով նվազեցրել է ՌԴ-ի հատիկավոր և լոբահատիկավոր մշակաբույսերի կանխատեսումը՝ 83-86 մլն տոննայից հասցնելով 77-80 մլն տոննայի, հայտնել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ֆրոլովը։
«Այժմ հաշվարկներ են կատարվում հատիկավոր և լոբահատիկավոր բույսերի բերքատվության, ինչպես նաև դրանց առանձին բաղկացուցիչների ուղղությամբ։ (...) Այդ կանխատեսումը կազմում է 77-80 մլն տոննա, այն 7-10 մլն տոննայով պակաս է վերջին հինգ տարիների միջին ցուցանիշից և մոտ 15-16 մլն տոննայով պակաս է, քան անցյալ տարի»,- ասել է Ֆրոլովը՝ ելույթ ունենալով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել շրջաններում տիրող շոգի հետ կապված իրավիճակին։
Ըստ Ֆրոլովի, միաժամանակ այս տարվա կանխատեսումն ավելի լավ է, քան հայրենական գյուղատնտեսների՝ գյուղատնտեսության համար աղետալի 2010թ.-ին ստացած բերքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Իրավիճակը ծանր է, ուրախալի չէ, սակայն մյուս կողմից լավ է, որ գոնե 2010թ.-ի սցենարի պես սցենար չկա։ Քանի որ այն գյուղատնտեսության և շատ մարդկանց համար այն պարզապես ողբերգական էր»,- ասել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:32 27.07.2012