Չինաստանը չարդարացրեց վերլուծաբանների ակնկալիքները՝ արտահանումն ավելացնելով 9,9%-ով
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չինաստանում 2012թ. սեպտեմբերին արտահանումն ավելացել է 9,9%-ով, իսկ ներմուծումը՝ 2,4%-ով՝ 2011թ.-ի համեմատ, հաղորդում է Reuters-ը: Առևտրային ավելցուկը սեպտեմբերին կազմել է 27,7 մլրդ. դոլար, այն դեպքում, երբ վերլուծաբաններն ակնկալում էին, որ այն կկազմի 20,7 մլրդ. դոլար, գրում է РБК-ն:
«Արտահանման վիճակագրությունն ավելի ուժեղ գտնվեց, քան ակնկալվում էր (+5%), ինչը վկայում է արտասահմանյան շուկաների պահանջարկի աճի և վերականգնման մասին»,- հաղորդել է փորձագետներից մեկը:
Չնայած սեպտեմբերի լավ արդյունքներին՝ չինական տնտեսության կանխատեսումը մնում է ոչ բարենպաստ: Դա կապված է ԵՎրոպայի պարտքային ճգնաժամի հետ, ինչը խանգարում է չինական ապրանքների խոշորագույն սպառողի ակտիվությանը, ինչպես նաև ամերիկյան տնտեսության դանդաղ վերականգնման հետ:
ՉԺՀ-ն կանխատեսում է արտաքին առևտրի 10% աճ 2012թ.-ին՝ նախորդ տարվա համեմատ, ինչը կարող է անհասանելի արդյունք լինել: 2011թ.-ին արտահանումը, ըստ ՀԲ-ի տվյալների, կազմել է չինական ՀՆԱ 31%-ը:--0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:00 15.10.2012