Դոնալդ Թրամփը հաղթում է ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթում է ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում։
Real Clear Politics պրոֆիլային ցանցային ռեսուրսի գնահատմամբ, Փենսիլվանիա նահանգում հաղթանակից հետո Թրամփն ընդհանուր առմամբ հավաքել է ընտրական կոլեգիայի անդամների 277 ձայն, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՏԱՍՍ–ին։
Հաղթելու համար հարկավոր է ունենալ կոլեգիայի 270 անդամների ձայները։
Ամերիկացիներն ուղղակի կերպով չեն ընտրում նախագահին և փոխնախագահին, նրանք քվեարկում են ընտրական կոլեգիայի անդամի օգտին։ Հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի ընտրական կոլեգիայի անդամների ձայների մեծամասնությունը (538–ից 270–ը)։
Երևանի ժամանակով ժամը 10։45–ի տվյալներով, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթում է 26 նահանգներում` Այդահո, Յուտա, Մոնթանա, Վայոմինգ, Հյուսիսային և Հարավային Դակոտա, Նեբրասկա, Կանզաս, Օկլահոմա, Տեխաս, Այովա, Միսուրի, Արկանզաս, Լուիզիանա, Ինդիանա, Կենտուկի, Թենեսի, Միսիսիպի, Օհայո, Արևմտյան Վիրջինիա, Ալաբամա, Ջորջիա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա, Ֆլորիդա և Փենսիլվանիա։
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը դեռևս առաջատարն է 18 նահանգներում` Վաշինգտոն, Օրեգոն, Կալիֆոռնիա, Նևադա, Հավայի, Քոլորադո, Նյու Մեքսիկո, Իլինոյիս, Վիրջինիա, Նյու Յորք, Նյու Ջերսի, Մերիլենդ, Կոլումբիա, Վերմոնտ, Մասաչուսեթս, Կոնեկտիկուտ, Դելավեր և Ռոտ Այլենդ։ –0–